Սեբաստացու օրերին որոշեցի կատարել ուսումնասիրություն՝ ընտանիքներով, ազգ ու տակով, քանի՞ սովորող, ուսուցիչ, աշխատող են հիմա սովորում և աշխատում մեր կրթահամալիրում:
Հետաքրքիր պատկեր ստացվեց. ինչպես միշտ առաջինը Բլեյաններն են՝ 24 հոգի, հետո իմ ազգուտակը՝ 12 հոգի, Սիլվա Հարությունյան՝ 9 հոգի, Աիդա Պետրոսյան, Լուսինե Մամիկոնյան և Քնարիկ Գևորգյան՝ 7-ական, Մարետ Սիմոնյան, Գրետա Սոխակյան, Նաիրա Նիկողոսյան՝ 6- ական, Ռուբեն Սահակյանց, Արտյոմ Խաչատրյան, Թոփչյաններ, Ղալամքարյաններ՝ 5-ական, Մարգարիտ Սարգսյան, Մարի Գաբանյան, Մարգարիտ Հարությունյան/Նոր դպրոց/, Նոնա Գրիգորյան, Յուրա Գանջալյան, Գևորգ Հակոբյան՝ 4- ական: Էլ 3-ականի, 2-ականի մասին էլ չեմ խոսում:
Իրոք, հնարավոր չէ մենակ աշխատել կամ սովորել՝ ինչպես չկիսես ունեցածդ լավը՝ Կրթահամալիրը, քո հարազատների հետ:
Իսկ քանի- քանիսն են ափսոսանքով հեռացել կրթահամալիրից՝ ով՝ ավարտել է, ով կյանքի հերթական պահանջով՝ հեռացել:
Գուցե որոշ բացթողումներ կան, արձագանքեք: Ո՞ր ընտանիքին տանք ամենասեբաստացի կոչումը:
Ահա այսպիսի բաներ...