• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այնքան բան կա պատմելու...

Անհանգիստ գիշեր, որին հաջորդելու էր ցանկալի ճամփորդությունը: Երազանք. մի քանի օր անցկացնել ինչպես զինվոր. զինվորական  վրաններ, սպասք, դաշտային խոհանոց, կարգապահություն:  
Շարժվեցինք սուրբ Երրորդություն եկեզեցու բակից: Ճանապարհն անցավ  հետաքրքիր, ծանոթացանք ու մտերմացանք: Սևանում կանգնեցինք մի փոքր հանգսատանալու և զվարճանալու: Լողացինք, գնդակ խաղացինք և շարունակեցինք ճանապարհը: 
 Կուրթանում մեզ դիմավորեց տիար Գևորգը: Ծանոթացանք և սկսեցինք տեղավորվել վրաններում:  Մի փոքր ուշ մեզ էր սպասում ընթրիքը, այնուհետև ընկեր Լևոնը բազմաթիվ աստղերի հետ միասին: Հագեցած ու հոգնած օրն  ավարտեցինք աստղերով ու գնացինք քնելու: Առջևում սպասվում էին նոր բացահայտումներով լի վեց օր տիկին Անահիտի, ընկեր Տաթևի և ընկեր Հասմիկի հետ:
Օրերն անցան հագեցած, լի անմոռանալի հիշողություններով և նոր, բայց արդեն շատ հարազատ մարդկանց ու ընկերների ընկերակցությամբ: 
Այնքան բան կա պատմելու, որ չգիտես ինչից  սկսես և ինչով վերջացնես, վախենալով բաց չթողնել և ոչ մի վայրկյան ու դրվագ…
Սուսաննա Պետրոսյան