• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսուցիչների միջազգային հանդիպում-խորհրդակցություն

Այս պահին Իթվինինգի շրջանակներում Աղվերանում տեղի է ունենում ուսուցիչների միջազգային հանդիպում-խորհրդակցություն, որին մասնակցում  են թվով 87 ուսուցիչներ Լեհաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Կիպրոսից, Մալթայից և Հայաստանից։ Կրթահամալիրը նույնպես մասնակցում է եռօրյա այս հանդիպմանը: Սեմինարների ընթացքում եվրոպական երկրներից ժամանած ուսուցիչները ներկայացնում են իթվինինգ ծրագիրը, դրա հնարավորություններն ու գործիքները: Քննարկվում են հետագա համագործակցության հարցերը, ստեղծվելիք համատեղ նախագծերը:

Աշխատանքային լեզուն անգլերեն է, սկզբում մի քիչ դժվարանում էի, բայց հիմա արդեն ազատ շփվում եմ, զրուցում ենք, ներկայացնում մեր դպրոցը, կատարած աշխատանքները: Տրամադրությունս շատ լավ է, ամեն ինչ լավ է կազմակերպված ու հետաքրքիր: Նորությունների դեպքում կրկին ուղիղ կապ կհաստատեմ կրթահամալիրիս հետ: