• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճանաչողական և հետազոտական ճամփորդություն դեպի Նեղուցի վանք և Բջնի

Նկարագրություն: 
Մարտի 25-ին Ավագ դպրոց-վարժարանի մի խումբ սովորողներ այցելեցին Արզականի Նեղուցի վանքային համալիրը և Բջնի։ Ուսումնասիրեցինք Նեղուցի 10-11 դդ. Սբ.Աստվածածին խոնարհված եկեղեցին ու կից դամբարանը, շրջեցինք տարածքում, վայելեցինք բնության հրաշալիքը, նաև զարմացանք մարդկային անտարբերության վրա սեփական բնակավայրի հանդեպ։ Սովորողները շփվեցին տեղացիների հետ, փորձեցին պարզել՝ որն է նման վերաբերմունքի արմատը։ Այնուհետև այցելեցինք Բջնի գյուղ, շրջեցինք Սբ. Աստվածածին վանքի բակում, իսկ եկեղեցում մի շարական երգեցինք։ Բարձրացանք նաև Պահլավունիների բերդը, շրջեցինք, ուսումնասիրեցինք հին ու նոր պարիսպները, նաև զրուցեցինք, քննարկեցինք ընթերցած գրքերը։ Սովորողների տպավորություններն ու ուսումնական նյութերը՝ հաջորդիվ։ Իսկ այստեղ կադրեր են ճամփորդությունից։