• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական նախագծերի սեմինար-պարապմունք

Այսօր ուսումնական նախագծերի իրականացման ուղղությամբ առաջին սեմինարն էր: Նախ դասավանդողները ներկայացրին իրենց պատկերացումները նախագծի մասին: Ներկայացվեց նախագծի կառուցվածքը՝ թեման, նպատակը, խնդիրները, գնահատման չափանիշները, արդյունքը, շարունակականությունը: Քննարկվեցին նախագծերի հետ կապված մի շարք հարցեր՝ իրականացման ընթացքում առաջացող խնդիրները, նպատակը, մեթոդները, նորարարությունը, աշխատանքի արդյունավետությունը, միջառարկայական կապերը, համագործակցությունը:

Իհարկե, կրթահամալիրում նախագծային ուսուցումը նորություն չի:

Ժ. Հակոբյանը ներկայացրեց նախագծային ուսուցմանը վերաբերող հոդվածից մի հատված, այնուհետև խումբը քննարկեց, մեկնաբանեց:

Սեմինարն արդյունավետ էր, հետաքրքիր: Սեմինարավարը հանձնարարեց հաջորդ օրվա համար ուսումնասիրել Մ. Ա. Ստուպնիցկայայի «Что такое учебный проект?» գիրքը, ներկայացնել որևէ հատված, նաև հարց-առաջադրանք՝ նախագծերի իրականացման պարբերականությունը:

Լուսանկարները՝ Վարդուհի Ենգիբարյանի