• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փորս ցավում է

Հայկ Ղազարյան.  Ամարասը տեսա, տպավորված եմ: Կուզենայի գիշերային հետախուզություն լիներ:

Մարկոսյան Էրիկ. Ուրախ եմ կրակային խաղերի համար:  Զուգարանի հոտը տհաճ է:

Թորոսյան Հրակ. Հետաքրքիր առօրյա է: Մոտիկ խանութ չկա:

Թոքմաջյան Արա. Առաստաղը մաքուր է: Չեմ կարողանում հիմարություններով շատ զբաղվել:

Հայրապետյան Արթուր. Սովորում ենք բանակային կյանքին: Հյութը լավը չէ:

Վարդանյան Սարգիս. Մեծամոր. Փեյնթբոլով տպավորված եմ: Սպասքը կեղտոտ է:

Գալստյան Արմեն. Կոփվում ենք: Ջեմի մեջ մեղու կար:

Հակոբյան Հակոբ. Լավ է, որ զուգարան կա, վատ է, որ մշտական ջուր չկա:

Մարգարյան Կարեն. Մեծամոր Անձնակազմը շատ լավն է: Ուշ-ուշ ենք լողանում:

Մնացականյան Նարեկ. Մեծամոր. Հաճելի է, որ կազմակերպվում են սպորտային մրցումներ: Մոտիկ ֆուտբոլի դաշտ չկա:

Լևոնյան Լևոն. Հացը լավն է: Հրամանատարի բառերը չենք հասկանում:

Կիրակոսյան Սամվել. Իմ մեջ տպավորվել է բնությունը և այն եկեղեցիները, որոնք այցելեցինք: Մահճակալս ճռճռում է:

Հովհաննիսյան Վաչագան. Մեծամոր. Լուսավորությունը լավն է: Վատ բան չկա: Լավ է էլի, հարմարվում ենք:

Ալեքսանյան Հարություն. Շարային պարապմունքներն են հաճելի: Մնացած ամեն ինչ դուրս եկել է:

Թորիկյան Վրեժ. Մեր շտաբը կարգին տղեքով ու ուսուցիչներով է շրջապատված: Մինչև ցերեկվա երկուսը չեմ կարողանում քնեմ, դրանից դժգոհ եմ:

Գալստյան Երեմ. Լավ բան չկա: Վատ բան էլ չկա: Մենակ թե, փորս է թույլ:

Գալստյան Նարեկ. Չեմ բողոքում:

Հարությունյան Տիգրան. Ուտելիքի մեջ մազ տեսա: Դուրեկան է, որ շարային քայլվածքի պարապմունքների ենք մասնակցում: