• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Զիկատար» պետական արգելավայր

 

Ողջույն կրթահամալիր: Լավ հանգիստ, հաճելի միջավայր, կենդանի բնություն, չքնաղ երաժշտություն, ուրախ օրեր:Այս ամենն ունեցավ յուրաքանչյուր ոք՝ով մասնակցեց Զիկատարի էկոլոգիական ճամբարին:
Իսկ այժմ փոքր ինչ Զիկատարի պատմության, նրա աշխարհագրական դիրքի մասին:
Աշխարհում կան բազմաթիվ ռեկրեացիոն ռեսուրսներ, մասնավորապես Եվրոպայում: Սակայն քչերը գիտեն, թե ինչ  ռեսուրսներ կան ՀՀ-ում:
Զիկատարը  պետական արգելավայր է, որը գտնվում է ՀՀ տավուշի մարզի Նոյեմբերյանում գտնվող 150 հեկտար հողերի վրա և Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան լանջերի և Կողբ գետի ավազանների վերին հատվածը:
Զիկատարի տարածքն աչքի է ընկնում խիստ արտահայտված ուղղաձիգ գոտիականությամբ, ռելիեֆի խայտաբղետությամբ,բուսական հարուստ բազմազանությամբ: Զիկատարի անտառային տարածքը ամբողջությամբ մտնում է Իջևանի ֆլորիստական շրջանի մեջ, որտեղ հիմնականում անտառային բուսական տիպ է:Անտառոմ մենք հանդիպեցինք ցախակեռասի, մասրենու, հոնի ու բազմաթիվ թխկիների: Այս բնության հրաշքը գոնե մեկ անգամ չտեսնել, դա հանցագործություն է:

Գեղեցիկ է Զիկատարը, սակայն այդ գեղեցկությունը մենք՝մարդիկս պետք է պահենք ու պահպանենք ու լինենք փոքր ինչ սրտացավ:

Ավագ դպրոց-վարժարան՝ Տաթևիկ Բերակչյան