• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խոսք շնորհակալանքի

Ամառային  դպրոցի մեկշաբաթյա  պարապմունքների օրերին  դասավանդողների մի խումբ ընտրել էր  մարմնամարզությունը:  Ամեն օր ժամը 11-12 խումբը լիցքային վարժություններ էր անում, վազում, օղակ պտտում, պարանով թռչկոտում, ցատկեր իրականացնում ցանցկեն գորգի վրա, կախվում օղակներից, թռիչք երկարություն  անում,  մարզվում զուգափայտերի վրա,   իսկ այսօր նաև՝ անհատական մերսման փուլ անցնում: Այս ամբողջ օրերի ընթացքում մեզ հետ  էր մեր պարապմունքների կազմակերպիչը՝ մեր սիրելի կոլեգան՝ Ռոզա Գսպոյանը: Խմբի անունից խորին շնոհակալություն ենք հայտնում նրան հետաքրքիր ու հագեցած պարապմունքների  համար: