• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Mediamall.am կայքի գլխավոր խմբագրից

 

  • Karen Vardanyan
     
    Բարև Ձեզ, պարոն Բլեյան։ Ես Mediamall.am կայքի գլխավոր խմբագիրն եմ։ Քիչ առաջ տեղեկացա, որ կայքի Բլոգ բաժնում թյուրիմացություն է եղել, որի մասին ես տեղյակ չեմ եղել։ Քանի որ Բլոգը ազատ հարթակ է, այնտեղ տեղադրվում են ընթերցողների կողմից մեզ ուղարկվող բոլոր գրառումները, սակայն ես սկզբունքորեն թույլ չեմ տալիս տեղադրել անձնական վիրավորանք պարունակող գրառումներ։ Հավանաբար անուշադրության արդյունքում տեղադրվել էր ընթերցողներից մեկի՝ Ձեր հասցեին անձնական վիրավորանք պարունակող գրառում։ Գրառումն արդեն հեռացված է, իսկ թյուրիմացության համար ես Ձեզանից ներողություն եմ խնդրում։ Հարգանքներով…
  •  
    Հարգելի պարոն Վարդանյան, ես կայուն իմունիտետ ունեմ անմտության կամ նեղմտության բացիլների նկատմամբ։ Որպես կանոն` չեմ արձագանքում։ Բայց արտահայտվելու ազատության հարգումը, դրա պաշտպանությունը, իրացումը պահանջում են այն, ինչ Դուք արել եք։ Իմ ասածը վերաբերում է նաև իբր հօգուտ ինձ հրապարակած տեքստերին։ Առանց բացառության։ Հարգանքով` Աշոտ Բլեյան