• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռոդարիական ստուգատես

ՊԱՂՊԱՂԱԿԻՑ ԴՂՅԱԿ                                               
  Ժամանակին, Բոլոնիայի ամենագլխավոր հրապարակում կառուցել էին  մի դղյակ, որը պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին այստեղ, որպեսզի մի փոք րքաղցրավենիք համտեսեին:  Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ձևավոր շաքարից, իս կծխնելույզները` շաքարամրգից: Մնացած ամեն ինչը պաղպաղակից էր` դռները, պատերն ու կահուքը: Մի փոքրիկ տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լիզել այն: Հետո նա կերավ երկրորդ ոտքը, երրորդը, իսկ երբ վերջացրեց ուտել չորրորդ ոտքը, սեղանը` իր ափսեներով, որոնք, ի դեպ, ամենալավ շոկոլադե պաղպաղակից էին, ընկավ ուղիղ նրա վրա…  Հանկարծ քաղաքի պահակը նկատեց, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Նրա ապակիները, որոնք ելակի պաղպաղակից էին, վարդագույն առվակի նման հոսում  էին ցած: 
- Եկե'ք այստե~ղ, արագ եկե'ք այստե~ղ,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լիզել վարդագույն առվակը, որպեսզի ոչ մի կաթիլ այս հրաշք առվակից չկորչի: Հանկարծ մի ծեր կին, ով նույպես հրապարակ էր եկել, սակայն չէր կարողացել խցկվել ամբոխի մեջ, խնդրելով ասաց, - բազկաթո~ռը, տվե~ք ինձ, բազկաթոռը: Տվե~ք բազկաթոռը խեղճ տատիկին: Օգնե'ք ինձ: Բազկաթո~ռը, և, եթե հնարավո~ր է, հենակներով…Մի շատ պատրաստակամ հրշեջ վազեց դղյակ և բերեց բազկաթոռ, որը կրեմ-բրյուլեից էր: Խեղճ տատիկը շատ ուրախացավ, և ամենասկզբից սկսեց լիզել բազկաթոռի թևերը: Այո’, սա մեծ օր էր Բոլոնիայում: Իսկական տոն էր: Բժիշկների հրամանով ոչ մեկի փորիկը չցավեց:

Եվ մինչև օրս էլ, երբ երեխաները խնդրում են գնել երկրորդ բաժին պաղպաղակը, նրանց ծնողները խոր  հոգոց են հանում:
-Է’հ, փոքրիկ ընկեր, քեզ համար, երևի, պետք է գնենք պաղպաղակից մի ամբող ջդղյակ. այն որ Բոլոնիայում  կար. միգուցե, այդ ժամանակ դու գոհանաս:                 

աղբյուրը`  http://www.rodari.ru/dvorec.htm