Օտար լեզու դասավանդողների այսօրվա սեմինարում քննարկեցինք կրտսեր դպրոցում ռուսերենի ծրագրի կատարման արդյունավետությունը: Ծրագիրը և դրա իրականացումը շատ լավ ներկայացրեց Էլինա Սիմոնյանը, որից հետո տրվեցին շատ հարցեր և տարբեր պատասխաններ: Զգացվում էր, որ ոչ մի դասավանդող անտարբեր չէ քննարկվող հարցերի նկատմամբ:Քննարկմանը ակտիվ մասնակցեցին նաև անգլերենի դասավանդողները: Որոշվեց, որ ծրագիրը ավելի կշահի, եթե 1-2-րդ դասարանների համար նախանշվեն մոտավոր բառապաշարը և խոսքային նմուշները: