• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռուսերենը կրտսեր դպրոցում

Օտար լեզու դասավանդողների այսօրվա սեմինարում քննարկեցինք կրտսեր դպրոցում ռուսերենի ծրագրի կատարման արդյունավետությունը: Ծրագիրը և դրա իրականացումը շատ լավ ներկայացրեց Էլինա Սիմոնյանը, որից հետո տրվեցին շատ հարցեր և տարբեր պատասխաններ: Զգացվում էր, որ ոչ մի դասավանդող  անտարբեր չէ քննարկվող հարցերի նկատմամբ:Քննարկմանը ակտիվ մասնակցեցին նաև անգլերենի դասավանդողները: Որոշվեց, որ ծրագիրը  ավելի կշահի, եթե 1-2-րդ դասարանների համար նախանշվեն մոտավոր բառապաշարը և խոսքային նմուշները: