• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիմավորենք Նոր Տարին եկեղեցում

 

Մի քանի  տարի է, ինչ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին համախմբելով ժողովրդին՝ Նոր տարին դիմավորում է եկեղեցու  կամարների ներքո, որը գեղեցիկ և լավ առիթ է ևս մեկ անգամ հաղորդակցվելու աստվածային ճշմարտություններին, միաբանվելու և ինքնաճանաչման միջոցով քննելու  մեր հոգիներն ու նորոգելու մեր անձերը: Ուստի ցանկանում ենք, որ մեր հայորդիները այդ օրը մի պահ կտրվեն առօրյա կենցաղային թոհ ու բոհից, տարին սկսեն աղոթքով և Աստծո օրհնությամբ, որպեսզի տարին շնորհառատ, բարեբեր ու օրհնաբեր լինի մեր ազգի, աշխարհասփյուռ հայորդիների և  համայն մարդկության համար: Ուստի սիրով  մեր բոլոր եկեղեցիները այդ օրը սրտաբաց ու գրկաբաց սպասում են բոլոր ցանկացողներին, դեկտեմբերի 31 -ի գիշերը, ժամը 22:00-24:00 մասնակցելու տարեմուտի Ս. Պատարագին: