Նկարագրություն:
Ես` Ouest France-i ֆոտոլրագրող Սիմոն Կարապետյանս, գտնվելով Հայաստանում առիթ ունեցա մասնակցելու Սեբաստացիների հետ համատեղ Հառիճավանք կատարած ուխտագնացությանը` նվիրված Կոմիտասի ծննդյան օրվան: Դժվարանում եմ արտահայտել դրական էմոցիաներս, ուստի փորձեմ խոսել ֆոտոյի լեզվով: Այս ֆոտոշարքով ներկայացնում եմ տպավորություններս և հայտնում իմ խորին շնորհակալությունը կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանին նման հնարավորություն ինձ ընձեռելու համար, ինչպես նաև մանկավարժական հանրույթին և սովորողներին, ովքեր ինձ ընդունելով անվանեցին պարզապես Սիմոնջան)): Վերադառնալով Ֆրանսիա ինձ հետ կտանեմ հայրենի բնաշխարհի գույները, կոմիտասյան մեղեդիները, սեբաստացիների խինդն ու ավյունը, որոնք սիրով կլուսաբանեմ լրագրի եջերում և ֆրանսիահայ համայնքում: