Ինչպես գիտեք այժմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 12 սովորողներ գտնվում են Վրաստանում՝ միջազգային «Հանդուրժողականության ակունքներ» ճամբարին մասնակցելու նպատակով: Պատկերացնելու համար մեր մասնակցության կարևորությունը նշեմ, որՀայաստանը ներկայացնող հայկական պատվիրակությունը բաղկացած է ընդամենը 14 հոգուց: «Հանդուրժողականության ակունքներ» ճամբարը գործում է 2002թ.-ից և առաջին անգամն է, որ Հայաստանը ներկայանում է նման մեծ կազմով:
Առաջին անգամ ճամբարի պատմության մեջ անցկացման վայր ընտրված էր Կովկասը, կազմակեպիչների ընտրությունը կանգ էր առել Վրաստանում գտնվող Բակուրիանի բնակավայրի վրա: Իրոք հիանալի ընտրություն էր. Բակուրիանին մի հրաշալի լեռնային բնակավայր է՝ 4 կողմից շրջապատված խիտանտառներով: Լեռնային կլիման ու մաքուր օդը հագիստը կազմակերպելու համար ամենակարևոր բաղկացուցիչներն են: Իսկ բնակավայրի միջով հոսող Կուրի վտակի մեղմ քչքչոցը բնական միջավայրը դարձնում է ուղղակի կատարյալ:
Կարճ ժամանակահատվածում ավատելով նախապատրաստական աշխատանքները՝ հոկտեմբերի 30-ին ընկանք ճամփա: Հոկտեմբերի 31-ին արդեն Բակուրիանիում էինք, որտեղ և միանգամից սկսեցին ճամբարային աշխատանքները: Նշեմ նաև, որ բացի հայերից մասնակցում էին նաև վրացիներ, օսեր, ղրիմյան թաթարներ, հրեաներ, ուկրաինացիներ, ադրբեջանցիներ և քրդեր:
Առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ գործ ունենք լավագույնս պատրաստված մասնագետների հետ: Տեղում մասնակից երեխաներին (թվով 107 հոգի) բաժանելով խմբերի, կազմակերպիչները անցան իրենց բուն գործին: Աշտանատքները ընթանում էին բավականին հագեցած ռեժիմով, սկսած 8:30 մինչև 23:00: Բավականին հետաքրքիր է ճամբարի անցկացման սկզբունքը, սկսած երրորդ օրվանից ճամբարում հայտարարվում է որևէ համանյքի օր և ամբողջօրը հնարավորություն է ընձեռնվում տվյալ համայնքին ներկայանալ ողջ ճամբարին:
Ցավոք հնարավորություն ունեցա գտնելու միայն հրեական օրվան, բայց այդ մեկ օրն էլ բավական էր ողջ ընթացքը պատկերացնելու համար:
Նոյեմբերի 5-ը հայտարարված էր հայկական օր, որին ես վստահ եմ, որ մերոնք ներկայացել են իրենց ողջ հմայքով: