• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք աշխարհի անբաժան մասնիկն ենք

 

Ինչպես գիտեք այժմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 12 սովորողներ գտնվում են Վրաստանում՝ միջազգային «Հանդուրժողականության ակունքներ» ճամբարին մասնակցելու նպատակով: Պատկերացնելու համար մեր մասնակցության կարևորությունը նշեմ, որՀայաստանը ներկայացնող հայկական պատվիրակությունը բաղկացած է ընդամենը 14 հոգուց: «Հանդուրժողականության ակունքներ» ճամբարը գործում է 2002թ.-ից և առաջին անգամն է, որ Հայաստանը ներկայանում է նման մեծ կազմով:

Առաջին անգամ ճամբարի պատմության մեջ անցկացման վայր ընտրված էր Կովկասը, կազմակեպիչների ընտրությունը կանգ էր առել Վրաստանում գտնվող Բակուրիանի բնակավայրի վրա: Իրոք հիանալի ընտրություն էր. Բակուրիանին մի հրաշալի լեռնային բնակավայր է՝ 4 կողմից շրջապատված խիտանտառներով: Լեռնային կլիման ու մաքուր օդը հագիստը կազմակերպելու համար ամենակարևոր բաղկացուցիչներն են: Իսկ բնակավայրի միջով հոսող Կուրի վտակի մեղմ քչքչոցը բնական միջավայրը դարձնում է ուղղակի կատարյալ:

Կարճ ժամանակահատվածում ավատելով նախապատրաստական աշխատանքները՝ հոկտեմբերի 30-ին ընկանք ճամփա: Հոկտեմբերի 31-ին արդեն Բակուրիանիում էինք, որտեղ և  միանգամից սկսեցին ճամբարային աշխատանքները: Նշեմ նաև, որ բացի հայերից մասնակցում էին նաև վրացիներ, օսեր, ղրիմյան թաթարներ, հրեաներ, ուկրաինացիներ, ադրբեջանցիներ և քրդեր:

Առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ գործ ունենք լավագույնս պատրաստված մասնագետների հետ: Տեղում մասնակից երեխաներին (թվով 107 հոգի) բաժանելով խմբերի, կազմակերպիչները անցան իրենց բուն գործին:  Աշտանատքները ընթանում էին բավականին հագեցած ռեժիմով, սկսած 8:30 մինչև 23:00: Բավականին հետաքրքիր է ճամբարի անցկացման սկզբունքը, սկսած երրորդ օրվանից ճամբարում հայտարարվում է որևէ համանյքի օր և ամբողջօրը հնարավորություն է ընձեռնվում տվյալ համայնքին ներկայանալ ողջ ճամբարին:

Ցավոք հնարավորություն ունեցա գտնելու միայն հրեական օրվան, բայց այդ մեկ օրն էլ բավական էր  ողջ ընթացքը պատկերացնելու համար:

Նոյեմբերի 5-ը հայտարարված էր հայկական օր, որին ես վստահ եմ, որ մերոնք ներկայացել են իրենց ողջ հմայքով: