• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր ոչ սովորական ծնողական սեմինարը

      Այսօր շատ սովորական օր էր շատերի համար, բայց ոչ Դպրոց-պարտեզի արդեն  բոլորին  հայտնի 3-3 դասարանի  ծնողներիս  համար, ինչու, որովհետև  այսօր մեր հերթական արտասովոր ծնողական սեմինարն էր: Այդ սեմինարները մեզ համար շատ սպասված և ցանկալի են, որովհետև որքան էլ տարօրինակ հնչի, մենք  մեր երեխաների նման կարոտում ենք իրար, սիրում ենք հանդիպել , նստել զրուցել: Դե  զրույցը զրույց, բայց այսօր անելու գործ շատ կար:

     Նախ մի լավ խոսեցինք երեխաների առաջադիմության և խնդիրների մասին: Քննարկեցինք բոլոր տարաձայնությունները , որովհետև չնայած ջերմ  մթնոլորտին տարաձայնություններ միշտ լինում են: Քննարկեցինք նաև մեր դասարանի սպասվելիք ալտերնատիվ ներկայացումը, որը լինելու է արտասովոր հագուստներով, և ամենահետաքևրքիրն այն է, որ հագուստները կարել են մեր ծնողներից  երկուսը: Այսօր մենք արդեն միահամուռ ուժերով պատրաստեցինք ներկայացման ստվարաթղթե գլխարկները և ներկեցինք:Աշխատանքը եռում էր:

      Իսկ հիմա հասանք մեր սեմինարի ամենահետաքրքիր մասին, այսօր մենք նշեցինք մեր նոր հրաշալի  դասարանի բացումը: Իհարկե իսկական բացումը երեխաները մի քանի օր առաջ էին նշել, բայց դե ինչ բացում առանց ծնողների, մենք ոչ մի նման առիթ բաց չենք թողնում: Դասարանը ինչ խոսք հրաշք է,նույնիսկ մենք դժվարությամբ դուրս եկանք դասարանից:

     Ահա այսպես էլ անցնում են  մեր արտասովոր և ամենակարևորը  իրար չնմանվող ծնողական սեմինարները…