• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախ աշխարհը սպասում է մեզ

Ինչպես արդեն գիտեք, հոկտեմբերի 23-ից, ԼՂՀ «Գանձասար» ճամբարում կմեկնարկի հերթական հավաքը, որը դառնում է ավանդական: Անցյալ տարի այս հավաքին մասնակցեցին մեդիօլիմպիադայի հաղթողները, ովքեր ներկայացված էին հայաստանյան և արցախյան 14 կրթական հաստատություններից: Այս տարի ճամբարային հավաքի բովանդակությունը մի փոքր այլ կլինի: Կներկայացվեն կրթահամալիրում գործող ակումբները, ակումբային գործունեության կազմակերպումը և դրա արդյունավետությունը կրթական գործընթացում: Հավաքի ընթացքում կկազմվի «ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն» թեմայով ուսումնական փաթեթ, որի վերաբերյալ արդեն եղել է մեկ հրապարակում, որին կարող եք ծանոթանալ «Դպիր» էլեկտրոնային պարբերականում: Արցախյան ճամբարի ուղեգրեր ստանում են տարվա ընթացքում լավագուն ուսումնական արդյունքներ ունեցող սովորողները, ովքեր մասնակցել են մեդիաօլիմպիադաներին, ուսումնական նախագծերի:

Հավաքի ժամանակ, հատուկ կներկայանա «Ասպետ» ռազմամարզական ճամբարը` որպես ռազմական ակումբի օրինակ: Կրթահամալիրից կներկայացվեն 10 ակումբներ, որոնցից յուրաքանչյուրն իր հետ Արցախ է տանում հետաքրքիր և բազմաբովանդակ ծրագիր:

Հավաքի ամբողջ ընթացքում Վանք գյուղի բնակիչների և հյուրերի համար կգործեն կրթահամալիրի թվային աստղացուցարանը և աստղադիտարանը: Կկազմակերպվեն ինտելեկտուալ մրցաշարեր, ներկայացումներ, բանավեճեր, խաղարկային դատ, կինոդիտումներ, ռազմական միջոցառումներ, ռոբոտների ցուցադրություն, արշավներ ու նմանատիպ բազմաթիվ հետաքրքիր իրողություններ: Նրանք ովքեր չեն կարողանա մասնակցել այս տարի, թող այս պահից սկսած պայքարեն հաջորդ հավաքին իրենց տեղն ունենալու համար: