Նկարագրություն:
Արհեստների դպրոցում գործող կենդանաբանական այգու բնակիչները մեր ուշադրության, խնամքի կարիքն ունեն: Արժե հաճախ այցելել նրանց, խմբերով կամ մենակ: Կենդանիները, ինչպես մարդիկ, ուտել են ուզում, այս հարցում բոլորս կարող ենք օգտակար լինել: Դրա համար շատ բան անհրաժեշտ չէ, պատասխանատու Կարո Մանդալյանը ներկայացրել է կենդանիների կերակրատեսակը, մնում է աջակցել, նախաձեռնություններով հանդես գալ. կենդանիները շնորհակալ կլինեն: Կերակրատեսակը - կորեկ, վարսակ, ցորեն, գարի, աղցան-մարոլ, մոծակի թրթուր, ձու, գազար, խնձոր, արևածաղկի սերմ, կաթնաշոռ: Այցելենք, ճանաչենք, հոգ տանենք...