• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուժն է ծնում իրավունքը

Սա հենց այն դասակի կարգախոսն է, որին ես կցված եմ որպես սպայական կազմի ներկայացուցիչ: Պատկերացրեցիք: Անցնենք առաջ: Ներկայացնելու բան շատ կա, բայց քանի որ ճամբարի տարածքը մեդիաֆիկացված չէ, ուստի ես ստիպված եմ այս տողերը գրել Ստեփանակերտ քաղաքի եզակի ինտերնետ ակումբներից մեկից. այդ իսկ պատճառով ասեմ շատ կարճ: Ճամբարային առօրյան հագեցած է, շեշտված է հատկապես ռազմական կողմը, տարածքը գտվում է անկրկնելի բնության գրկում(ավելին չեմ կարող ասել տեղանքի հետ կապված, ինձ ասել են, որ դա պետական գաղտնիք է):Առաջին օրերին ամեն ինչ կարծես թե հարթ է ընթանում, միայն թե մեր երեխաներն առայժմ չեն կարողանում սովորել ԼՂՀ պետական օրհներգը, որը հնչելու  է ճամբարի պաշտոնական բացման ժամանակ, այդ պատճառով առաջարկել եմ փոխել օրհներգը, տեսնենք գործն ինչ ընթացք կստանա: Անցնող օրերի միակ արտառոց դեպքը կապված է Էմանուելի հետ, նա անսալով իմ խորհրդին, խիզախորեն նետվեց վոլեյբոլի գնդակի տակ ու լայն կրծքով զարկվելով գետնին վնասեց ոտքը, երևի կանցնի: Սովորողների ընտրությունը մեծ ի մասամբ արդարացված է: Առաջարկում եմ նաև, հետայսու, բոլոր ուսումնական ճամփորդություններից և ճամբարներից հետո, դասավանդողներն իրենց հաշվետվության մեջ ներառեն սովորողի փոքրիկ բնութագիր:

 

Հ. Գ.

Այս տաս օրերի ընթացքում հույս ունեմ խստիվ բարելավել ռուսերեն լեզվի իմացական մակարդակս: