• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեխնոլոգիա

Տեխնոլոգիա առարկայի ամենշաբաթյա սեմինարները ուղղվում են կրթահամալիրի ներքին և արտաքին հարդարման աշխատանքների ինչպես նաև ինտերիեր-եքստերիեր միջավայրերի դիզայնի և դրա իրականացման խնդիրների լուծմանը: Յուրաքանչյուր դասավանդողի  կհրահանգավորվի իր տարածքի միջավայրի դիզայն նախագծի ստեղծումը ներգրավելով հնարավորինս մեծ թվով սովորողների և այլ դասավանդողների: Պարտադիր է ստեղծել միևնույն միջավայրի մի քանի, երեքից ոչ պակաս, դիզայն նախագծեր և ներկայացնել դրանք կիրառելով ցանկացած միջոց ժամանակակից ՏՀՏ –տեխնոլոգիաներից: Յուրաքանչյուր դասավանդողի տրվում է ստեղծագործական ազատություն, հնարամտություն, պարտադիր համագործակցություն այլ միջավայր նախագծող իրենց գործընկերների հետ: Նախագծերը պատրաստ լինելուց և ներկայացնելուց հետո կրթահամալիրի բարձրաստիճան ղեկավարության հետ միասին կընտրվի յուրաքանչյուր միջավայրը բնորոշող լավագույն նախագիծը և այն կիրականացվի տվյալ միջավայրի բնակիչների կողմից: Պարտադիր է յուրաքանչյուր շաբաթ, մինչև նախագծային աշխատանքների վերջը, փուլ առ փուլ ներկայացնել կատարված նախագիծը,որը կքննարկվի բոլոր տեխնոլոգիայի դասավանդողների կողմից, որն էլ կհանդիսանա ամենշաբաթյա սեմինարների առանցքային հարցը:

Ապրիլի 22

 

  • Անցյալ շաբաթվա ընթացքում կրթահամալիրի տարածքում կատարված աշխատանքների ամփոփում:
  •  «Արհեստագործականպլեներ» Շուշիում  նախագծի քննարկում:
  • Շուշիյի նախագծի համար երգչախմբիհագուստների ձևավորումներ:
  • Նվերների տոպրակների նախապատրաստում: