• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չգիտեմ կյանքը ինձ ուր է տանում. Վահան Տերյան

 

 

 

 

Վահան Տերյանը  համարվում  է  ոչ  միայն  հայ տաղանդավոր  բանաստեղծ այլ  նաև  հասարակական  և քաղաքական գործիչ: Իր   հասարակական գործունեությունը սկսելէ Թիֆլիսում,  որտեղ  նա սովորել է տեղի գիմնազիաներից  մեկում 1897-99թթ.- ին: Վահան Տերյանը իր  հասարակական գործունեությունը շարունակել է  Մոսկվայում, որտեղ ընդունվել է Լազարյան  ճեմարանի 3- րդ դասարանը: Կարճ ժամանակ  անց  Վահան Տերյանը  դառնում է երիտասարդ հեղափոխական: Նա ակտիվորեն մասնակցում է ուսանողական  հուզումներին ու ցույցերին: Ռուսական1- ին հեղափոխության տարիներին Վահան Տերյանը գալիս է Անդրկովկաս, Թիֆլիս, իսկ հետո այցելում է Շիրակի  գյուղերը, տարածելով հեղափոխական գաղափարներ: Աստիճանաբար Վահան  Տերյանը   իր  հասարակական  գործունեությունը ակտիվացնելով  դառնում  է  նաև քաղաքակական  գործիչ  նա համագործակցելէ. Ալ. Մյասնիկյանի,Պ. Մակինցյանի  և այլ  սոցիալ  դեմոկրատ  գործիչների  հետ: Գրական  ստեղծագործական գործունեությանը զուգընթաց  Վահան Տերյանը  ավելիէ ակտիվացնում  իր  հասարակական գործունեությունը. Պանթեոն հրատարակչական  ընկերությունում որի  հիմնադիրը լինումէ ինքը:Նա  ողջունել  է  բոլշևիկների հոկտեմբերյան հեղաշրջումը, հավատով լցվելով նրանց նկատմամբ, դեռ ավելին իր կյանքի վերջին տարիներին համագործակցել է նրանց հետ: Ընտրվելով համառուսաստանյան կենտգործկոմի անդամ  աշխատել է  Ռուսաստանի   ազգությունների ժողկոմատում, որպես հայկական գործերի  բաժնի վարիչ: Չնայած Վահան  Տերյանը  բոլշևիկ  էր  բայց նրա մեջ  ավելի  շատ բոցկլտում  էր հայ  ժողովրդին օգնելու, սատարելու գաղափարները: Փորձում էր  ամեն  գնով   նպաստել  հայկական հարցի  լուծմանը:Վահան  Տերյանը  հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ  Գեորգի Չիչերինի,  նրա տեղակալ  հայ ազգի   դիվանագետ   Լևոն  Կարախանի և  այլոց  հետ: Վահան Տերյանը ընդգրկվեց  1917թ.- ին ստեղծված Ռուսաստանի ժողկոմխորհի հանձնաժողովում: Նույն թվականի նոյեմբերին այդ հանձնաժողովի մի շարք անդամների հետ Վառլամ Ավանեսովի, Սարգիս Լուկաշինի, Պռոշ Պռոշյանի և մյուսների հետ Վահան Տերյանը հանդիպեց Վ. Ի. Լենինի հետ, նրան  ներկայացնելով  զեկուցագիր Թուրքահայաստանի մասին: Նա մասնակցել է նաև Բրեստ-Լիտովսկում տեղի ունեցող բանակցություններին  որպես հայկական գործերի խորհրդական: Բրեստի հաշտությունից  հետո Տերյանը  խորը հիասթափություն  է ապրել  բոլշևիկների  իշխանության նկատմամբ:  Վահան  Տերյանը հաճախ   կրկնում  էր.

-Չգիտեմ  կյանքը ինձ   ուր  է  տանում.

-Ամեն  ինչ հարցէ  մթին  հանելուկ:

Խորհրդային  իշխանության նկատմամբ  նա իր  խորը հիասթափությունը ներկայացրեց  իր  ստեղծագործությունների    մեջ:Դրանց  մեջ  բանաստեղծը  ցնծուն  ու  խենթ, որպես  մրրկահավ ողջունում  է  կարմիր  արյունաբորբ  ազատության  դրոշը  կոչ  է  անում  իրականացնել  մշտաշող  երկրների    երազանքը:  1919թ.-ի  աշնանը  սաստկացող  հիվանդության  պատճառով,   ինչպես   նաև  Արտաքին  գործերի  ժողկոմատի  կարևոր հանձնարարությամբ  Տերյանը  մեկնել  է  Միջին  Ասիա: Սակայն  ուղևորության  դժվարին  պայմաններին  ավելի  է  է  քայքայվում   նրա առողջությունը, և նա  ճանապարհին վախճանվում է:Ահա  այսպիսին է  եղել հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի  կարճատև բայց  բովանդակալից կյանքը: