• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այս անգամ գնացինք խոսրովի Անտառ Արգելոց

 

Կրկին նույն կազմով ճամփորդեցինք, բայց այս անգամ Խոսրովի Անտառ Արգելոց: Սկզբից գնացինք արգելոցիվարչականշենք, ուրմեզմեծպատրաստակամությամբսպասումէինարգելոցիաշխատակիցները:  Ցուցասրահիտնօրենը մեզ պատմեց այնտեղի կենդանիների ևբույսերի մասին: Իսկ դրանից հետո գնացինք Արգելոց՝ չորրորդ երթուղով:Սկզբում այցելեցինք Գևորգ Մարզպետունու բերդամրոց:  Այնուհետև բաժանվեցինք երկու խմբի և ճանապարհ ընկանք: Ողջ ընթացքում մեզ ուղեկցում էին ու համապատասխան բացատրություններ տալիս արգելոցի աշխատակիցներ՝ ընկեր Հայկն ու ընկեր Գոռը:Լուռ քայլերով առաջ էինք շարժվում,  որ կենդանիները մեր ձայնից չփախչեին ու չանհետանային մեր տեսադաշտից:  Տեսանք Բազե,Բեզուարյանայծ,սևԱնգղ, սպիտակագլուխ Անգղ, Նապաստակ, Ճուռակ վայրի խոզերի լողանալու վայրերը,գարնանային առաջին ծաղիկները:  ՏեղումGPS-ովֆիկսումէինքտվյալները՝տեղը, օրը,  ժամըևբարձրություը:

Ընդհանուր տեղեկություններ
"Խոսրովի անտառ" պետական արգելոցը համապատասխանում է Բնության Պահպանության Միջազգային Միության դասակարգման"Ia" կատեգորիային:  Պետական արգելոցը գիտական, կրթական, պատմամշակութային արժեքներ կայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանի շներով օժտված միջազգային և հանրապետակ աննշանակություն ունեցող տարածք է, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներնը ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության։