• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այս ամենից մենք հոգնել ենք...

 

Պետք ա, պետք ա… Շնչում ենք, որովհետև պետք ա ապրելու համար, ապրում ենք, որովհետև ուրիշին պետք ա, ուրիշը անում ա ցույց տալու համար, ցույց ա տալիս իրա «ռեյտինգի» համար…
Ամեն ինչ արդեն վաղուց հոգնեցրել ա…
Ամենուրեք կեղծիք ա՝ գնում ես ուրիշի տուն, որովհետև պետք ա… շնորհավորհում ես բոլորի նոր տարին՝ ուրեմն  պետք ա… ժպտում ես մարդկանց դեմքին՝ դե˜ էդպես ա պետք… գոռո՞զ ես, ինքնահավա՞ն ու մեծամի՞տ, ոչինչ՝ էդ նորաձև ա: Հիմա բոլոր «լավերն» էլ էդպիսին են: Անհասանելի՞ես՝ էդպես ա պետք… տեղ ես գնում քեզ քարշ տալով՝ ձևն էդպես ա…
Կանգնում ու սկսում ես քեզնից մեծին ձեռք առնել,  ստորացնել,  նսեմացնել, «պատահական» բառեր «շպրտել»՝ էդպետք  ա քո անվան համար… մարդուն օգտագործում ես, դարձնում խաղալիք ՝ դե…մի´մեղադրիր՝ հանուն հեղինակության… հանուն գործի´… ի´մ գործի… քո´ գործի…  մե´ր ընդհանուրի գործի…
Երբեմն էնքա՜ն ես ստում, որ չես էլ կարողանում չհավատալ…դու էլ ես խաբնվում: Էդքան ստեր ասելով ու՞րեք հասնելու,գուցե էդ ձեզ հաց ու ջուր ա տալիս: Միթե չեք հասկանում, որ դրանով մեկ անգամ ևս նսեմացնում եք ձեր նողկալի պատկերը և´ հասարակության և´ինքներդ ձեր առաջ:
Մարդուն հեշտությամբ ոտնակոխ ես անում հանուն քո հեղինակության կամ փառքի՝դե էս էլ ա  պետք:  Նպատակն արդարացնում է միջոցները:  Թեկուզ և միջոցը հանդիսան ա մարդը, որը, եթե քեզանից լավը չի, ապա վատը չի հաստատ: Չէ´, չէ´...սխալվում ենք:Ավելի լավն ա, որովհետև ինքը, երբ մարդուն սիրում ա, սիրում ա անկեղծ…եթե հավատում ա,ուրեմն հավատում ա…եթե նվիրվում ա ՝ միայն ու միայն անկեղծ, որովհետև ինքը  պարզ ա… ինքը ազնիվ ա…ամեն օր մարդկանց նման մի ձևի ու տեսքի դիմակ չի փոխում ու իրա իրական իսկ դեմքը թաքցնում ալյուրե վարագույրի տակ….ինքը մարդուն չի օգտագործում, ինքը անկեղծ սիրում ա, ու ուզում ա,  որ էդ լինի փոխադարձ: Ինքը դեռ էդքա˜ն  չի մեծացել, որ հանի իր վարդագույն ակնոցն ու հասկանա մարդկային ոչուփուչ ու ճիզվիտ կերպարներին:

Դեռ մեզ համար անհայտ ա՝ ինչի՞ են մարդիկ էդքան նողկալի…. ինչի՞ են մարդիկ էդքան ստոր ու տաղտկալի…

 

                          Արսենյան Սյուզին ,

                         Բերակչյան Տաթևիկ,

                        Երեմյան Լիլիթ  11-2