• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՏՀՏ հմտությունների ստուգում-ուսուցում

Դեկտեմբերի 27-ից 29-ը կրթահամալիրի բոլոր դպրոցներում անցկացվեցին դասավանդողների ՏՀՏ հմտությունների ստուգում:

Դասավանդողների համար շատ լավ առիթ էր իրենց իմացածը ամփոփելու, բացթողումները լրացնելու համար: Երկու օր էր կրթահամալիրի մեդիա- կենտրոններում մի տեսակ հաճելի իրարանցում էր, իսկական սովորողների պես անհանգստացած` փորձում էին իրար  օգնել չիմացածը սովորելու: Հատկապես հաճելի էր համակարգչի առաջ տեսնել նոր բան հայտնաբերած աչքերով այն դասավանդողներին, որոնք երկար ժամանակ դիմադրություն էին ցուցաբերում մեդիամիջոցների կիրառմանը: Բայց հիմա  վստահ կարելի է ասել, որ մեր կրթահամալիրում, անկախ տարիքից, սեռից և բնավորությունից, դասավանդող-մեդիա պատնեշն ամբողջովին հաղթահարված է, ուստի հաջորդ փուլն ավելի արդյունավետ է լինելու, զարգացումն` ավելի տեսանելի: Առջևում ՏՀՏ միջազգային ստուգատեսն է, որտեղ մեր դասավանդողները հնարավորություն ունեն իրենց հմտությունները ցուցադրելու: