• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շատ հետաքրքիր առաջադրանքներ

 

Լրագրության և մարդու իրավունքների բնագավառում անցկացվելիք օլիմպիադայի առաջադրանքներ:

  1. Գրի'ր հոդված առողջ ապրելակերպի վերաբերյալ: Նշի'ր, թեինչպես կարող է համացանցը օգտակար լինել այս գործում:
  2. Գտի'ր համացանցում  10-18 տարեկանների ստեղծած կայքեր,բլոգներ: Ծանոթացի'ր,ներկայացրո'ւ դրանք:
  3. Ստեղծի'ր քո կայքը, բլոգը, տեղադրի'ր նյութեր, ֆիլմեր:
  4. Որպես ֆոտոլրագրող նկարի'ր շրջապատիդ մարդկանց պայծառ ժպիտները: Կարող ես հավաքել ժպիտներ նաև համացանցից: Մասնակցի'ր «Ամենաժպիտ» մրցույթին:
  5. Ո՞րն է քո երազանքի դպրոցը, կրթությունը, մեթոդիկան: Գրի'ր ամենաաներևակայական ու անհնարին թվացող առաջարկներդ, լուծումներդ:     Ստեղծի'ր քո դպրոցը օգտագործելով համացանցը:Ստեղծի'ր քո դասերը,դասընթացները: Ի՞նչ կարող ես փոխանցել,սովորեցնել ուրիշներին: Այլ հետաքրքիր դասընթացներ գտի՛ր համացանցի, օրինակ` ինչպես հասնել նպատակիդ, ինչպես հաղթահարել ծուլությունը, ինչպես բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը,ինչպես վաղ արթնանալ քնից և այլն:
  6. Գրի՛ր քեզ հուզող ցանկացած թեմայով: Քո կյանքում պատահած հետաքրքիր զարմանալի դեպքերի մասին, կարող ես ներկայացնել քո գրառումների օրագիրը:
  7. Նկարագրի՛ր քո լսած կամ քեզ ծանոթ մի  սիրո պատմություն:
  8. Փորձի՛ր լրագրությամբ գումար վաստակել,պատմի՛ր հաջողություններիդ մասին:
  9. Շրջապատումդգտի՛րհետաքրքիրմեկինևհարցազրույցանցկացրո՛ւնրահետ:  /կարողեսօգտագործելտեսախցիկ, ձայնագրիչ/:
  10. Հավաքի՛ր  և կազմի՛ր անվճար և վճարովի իրավաբանական ծառայություններ մատուցող հնարավորինս շատ կազմակերպությունների ցանկ: Նրանց էլ. հասցեները,հեռախոսները:  Տեղադրի՛րդրանքորևէսոցիալականկայքում:
  11. Նկարագրի՛ր քո իրավունքի խախտման որևէ դեպք: Ինչպե՞ս ես կարողացել պաշտպանել քո իրավունքները
  12. Պատահել է՞ որ շատ անգամներ դու ինքդ ես խախտել ուրիշների իրավունքները: Նկարագրի՛ր դեպքեր, ինչպես՞ ես վարվել նման իրավիճակում:
  13. Նկարագրի՛ր այլոց իրավունքների խախտման դեպքեր: Ի՞նչ կարող ես առաջարկել, ինչպե՞ս կարելի է օգնել մարդկանց ,հատկապես կարիքավորներին (հաշմանդամներ,անօթևաններ,աղքատներ,նախկին ազատազրկվածներ,մանկատան շրջանավարտներ և այլն) նրանց իրավունքների պաշտպանության գործում:
  14. Միայնակ   կամ խմբով ստեղծեք մարդկանց իրավունքների պաշտպանության ծառայություններ,այդ նպատակով առավելագույնս օգտագործեք համացանցի հնարավորությունները: Պատմե՛ք այդ խմբերով միմյանց հետ համագործակցության,նաև պրոբլեմների լուծման գործում սոցիալական ցանցերի և այլ հնարավորությունների օգտագործման մասին:

Եթե կունենաք հարցեր, գրեք [email protected]  հասցեով: Ընթացքում  կստանաք նաև անհրաժեշտ խորհրդատվական-ուսուցողական աջակցություն:

 Հաղթողներին սպասվում են  մրցանակներ: