• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կազմվել է այն երկրների ցանկը, որտեղ չարժե Ամանորը նշել

Գեղարվեստի դպրոց, Սոնա, Մարիամ

Ղեկավար` Լուսինե Մանուկյան

Բրիտանացի բժիշկները կազմել են այն երկրների ցանկը, որտեղ չարժե Ամանորը նշել:

Այս ցուցակում հայտնված երկրները վտանգավոր են, քանի որ այդ տեղերում տարածված են ստամոքսա-աղիքային ախտահարությունները: Փորձագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին հենց Եգիպտոս չմեկնել Ամանորը նշելու, քանի որ այս երկիրը հայտնվել է այդ ցուցակի առաջին տեղում. այստեղ գրանցվել է աղեստամոքսային հիվանդության վարակի 82 դեպք` ամեն 100000 հյուրընկալվողից: Հնդկաստանում, որը հայտնվել է 2-րդ տեղում, վերը նշված չափանիշով գրանցվել է 65 դեպք: Այս ցուցանիշը կարող է շատերին զարմացնել, քանի որ սովորաբար Եգիպտոսը համարվում է ավելի ապահով և ստուգված վայր հանգստի համար: Հնդկաստանին հաջորդում են Թաիլանդն ու Մարոկկոն` 64,5-ից 40 աղեստամոքսային հիվանդության վարակի դեպք:

Իսկ ահա ճանապարհորդությունների համար անվտանգ և ապահով վայրեր են համարվում Մալթան և Կիպրոսը. այս վայրերում 8,5 և 6,5 վարակի դեպքեր են գրանցվել:

Փորձագետները պարզել են, որ հիմնականում տարածված է սարմանելոզ տեսակի վարակը, որը փոխանցվում է հիմնականում կասկածելի վարկանիշ ունեցող ռեստորաններում օգտագործած սննդի միջոցով կամ էլ լողավազաններում, որտեղ լող տվողը միամիտ ջուր է կուլ տվել:

Ամեն դեպքում` ամանորյա ճանապարհորդության մեկնողներին փորձագետները հիշեցնում են հիգիենայի պարզունակ կանոնները` անընդհատ լվալ ձեռքերը, օգտագործել սպիրտ պարունակող անձեռոցիկներ կամ գելեր և, որ ամենակարևորն է, հատուկ ուշադրություն դարձնել խմելու ջրին: 

Թարգմանությունը` http://news.mail.ru/society/4985885/