• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օրենքների առաջին ժողովածուն

Նելլի Մովսիսյան 11-2դաս.
Խորհրդատու` Արսեն Գալստյան

 

Աշխարհի օրենքների առաջին ժողովածուն տված նշանավոր Համմուրաբիի`մ.թ.ա.,1792-1750թթ. Բաբելոնի արքայի հետնորդների կառավարման պատմությունն են պարզել իրաքցի հնագետները իրենց հայտնաբերված սեպագիր տեքստերի միջոցով: Մոտ չորս հազար տարի առաջ կավե պնակների վրա գրված հնամյա ժամանակագրական տեքստերը Իրաքի արշավախումբը գտել է երկրի արևելյան շրջաններում: Հայտնաբերված տեքստերը թույլ են տալիս հետևելու Համմուրաբիից հետո ժամանակակից Իրաքի տարածքում ստրկատիրական հարաբերությունների զարգացման պատմությանը: Համմուրաբին փառաբանված էր ոչ միայն որպես հանրահայտ օրենքների հեղինակ, այլև որպես նուրբ քաղաքագետ և հաջողակ նվաճող:Ահա դրանցից մի քանիսը:
Եթե մարդը մահացել է, ապա համայնքը և տվյալ վայրի տերը պետք է մեկ ինա արծաթ վճարեն մահացածների ազգականները: Եթե մարդու տանը հրդեհ է բռնկվել, և մարդը որը եկել էր հանգեցնելու կրակը, աչք գցի տանտիրոջ ունեցվածքին ու վերցնի տանտիրոջ ունեցվածքից որևէ բան, այդ մարդուն պետք է գցել նույն կրակի մեջ: Եթե մարդու կինը թույլ տա մեռցնել իր ամուսնուն հանուն ուրիշ տղամարդու, այդ կնոջը պետք էի ցից հանել: Եթե շինարարը տուն կառուցի և այն մարդու համար անկայուն լինի, այնպես, որ նրա կառուցած տունը փլվի և այդ շենքի բնակիչներից մեկը փլատակների տակ մնա, ապա շինանարը պետք է գլխատվի: