• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պայմանավորված օրը, պայմանավորված ժամին

 «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի Տիգրան Հայրապետյանի անվան գրադարանում պատրաստ են ընդունելու, հարգելու ու կրկին ընդունելու հրավերով ճանապարհելու մեծ թվով մարդկանց:

Այսօր գրադարանում կրթահամալիրի ավագ դպրոցի թվով ութսուն սովորողներ էին, ուսուցիչներ, հյուրեր: Ժյուրիի կազմում էին ԿԱԻ մասնագետ Մելանյա Դավթյանը, ՀՀ ԳԱ-ի բուսաբանական ինստիտուտի գիտաշխատող Եվգենիա Նավասարդյանը, կրթահամալիրի ֆոտոդպրոցի ղեկավար Սոնա Աբգարյանը:

Մրցույթի մասնակից  14 թիմերից 6-ը մրցեցին, յուրաքանչյուրը`  պատասխանողի, ընդդիմադիրի և գնահատողի կարգավիճակներում:

Ժամանակ առ ժամանակ մեր եռուզեռին էր միանում տիար Բլեյանը:

Որպես առաջին անգամ կազմակերպված ուսումնական միջոցառման առաջին օր` չափազանց հետաքրքիր էր:

18:30 ճանապարհեցինք հյուրերին ու հաջորդ օրերի անելիքը մտմտալով վերադարձանք տուն: