• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

Ապրիլի 12-ը տիեզերագնացության միջազգային օրն է

Ջեյմս Բաղյանը առաջին հայ տիեզերագնացն է:

Շատ երեխաների նման` Ջեյմսը ևս երազում էր տիեզերագնաց դառնալ: Սակայն 12 տարեկանում հասկանում է, որ երազանքն անիրագործելի է: Եվ 1963 թ. ավարտելով Ֆիլադելֆիայի կենտրոնական բարձրագույն դպրոցը` Դրեքսելի համալսարանում ինժեներ-մեխանիկի կրթություն է ստանում: Ապա  աշխատում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի փորձարարական կենտրոնում: Այդ տարիներին կատարում է մի քանի հայտնագործություն: Հետաքրքասեր և նպատակասլաց Ջեյմս Բաղյանը չի սահմանափակվում ինժեների դիպլոմով` ավարտում է նաև Թոմաս Ջեֆերսոնի անվան համալսարանը, ստանում բժշկական գիտությունների դոկտորի աստիճան: Հայտնի է, որ տիեզերագնացների պատրաստման գործընթացը պահանջում է նաև երկարատև, տարատեսակ մարզումներ: Ուստի թեև Ջեյմս Բաղյանը դեռ 1980 թ. հաստատվել էր որպես պրոֆեսիոնալ տիեզերագնաց` նրան հնարավորություն ընձեռեցին առաջին թռիչքը կատարելու միայն 9 տարուց հետո: Դա տեղի ունեցավ 1989 թ. մարտի 13-ին, երբ 5 տիեզերագնացներից բաղկացած անձնակազմում Ջ. Բաղյանը հնգօրյա թռիչք կատարեց Discovery տիեզերանավով:

 

                                                                                                                                          P.Club