• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայոց լեզվի օլիմպիադայի նյութերից…

Լրագրական մի նյութի արձագանք… 

 Ամեն զորակոչին ընդառաջ՝բանակ գնալու ենթակա որոշ երիտասարդներ իրենց գժի տեղ են դնում՝երակներն են կտրում, ձեռքերն են այրում, սպառնում են շենքի կտուրից ցած նետվել, տարբեր մեթոդներով ինքնասպանության փորձեր են անում եւ այլն: Երիտասարդներն անգամ բժշկահոգեբուժական հետազոտությունների ժամանակ ասում են, որ համասեռամոլ են ու չեն կարող բանակում ծառայել, քանի որ հալածանքների ու կտտանքների կենթարկվեն, սակայն սա ոչ   մի կերպ տղաներին չի ազատում բանակից:

     Սա մեջբերում է զորակոչիկների մասին պատմող մի նյութից: Ինձ հետաքրքրեց այս թեման, որն, իմ կարծիքով, մեր ազգային հիմնախնդիրներից մեկն է:

     Բանակը պետության հզորության և կայունության հիմքն է, իսկ զինծառայողները՝ երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովողները: Ի՞նչ ոգով են տղա երեխային դաստիարակում հայ ընտանիքում, որ նա, հասունանալով, ամեն ջանք գործադրում է, վնասում է իրեն, որպեսզի խուսափի ծառայելուց, և նրա համար այդքան սարսափազդու է բանակ գնալու հեռանկարը: Իսկ ինձ սարսափեցնում է այն սոսկալի փաստը, որ աստիճանաբար համալրվում է համասեռամոլների բանակը: Իսկ ու՞ր մնաց հայրենասիրությունը, տղամարդկային արժանապատվությունը, իր ընտանիքի,ժողովրդի, հայրենիքի պաշտպանը լինելու վեհ զգացումը: Եթե խաղաղ պայմաններում բանակն այսպես ահաբեկում է հայ երիտասարդին, ապա ի՞նչ կլինի օրհասական պահին: Ո՞վ է լինելու այն փողատիրոջ պաշտպանը, որն այսօր իր սիրասուն զավակին ազատում է բանակից կամ ուղարկում է ծառայելու, բայց՝ արտոնյալ պայմաններով:

      Հայտնի է, որ բանակում ծառայողների միջև ծագում են կենցաղային բնույթի վիճաբանություններ, հոգեբանական խնդիրներ, որոնց միջով անցնել է պետք՝ որպես տղամարդ կայանալու համար: Սովորաբար,երիտասարդները բանակից վերադառնում են ֆիզիկապես ու հոգեպես կոփված և հասունացած: Նրանք ձեռք են բերում ոչ միայն զինվորական հմտություններ, այլև կյանքի ցանկացած իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու ունակություն: Մեր ազգին այդպիսի տղաներ են պետք:

 Իմ ընկերների շրջանում չկան ծառայությունից հրաժարվողներ: Մի քանիսն արդեն ծառայում են, իսկ մյուսները սպասում են իրենց ժամանակին: Մենք՝ աղջիկներս, քաջալերում ենք նրանց և հպարտանում նրանցով:

Սիլվա Շահվերդյան, 11-րդ դաս.

Խմբագիր`Մարգարիտ Սարգսյան