• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երեխայի առողջությունը կարևոր է

Ըստ Ռուսաստանի կրթության պատասխանատուների հաստատած նոր չափանիշների` ֆիզկուլտուրայի 2  դասաժամի փոխարեն այսուհետև անցկացվելու է 3 պարտադիր և 3 լրացուցիչ դաս:

Աշակերտների 50%-ից ավելին առողջության խնդիրներ ունի, իսկ դպրոցն ավարտելու պահին լիովին առողջ է աշակերտների ընդամենը 10%-ը: Խնդիրների գլխավոր պատճառներն են տեղեկատվական ծանրաբեռնվածությունն ու շարժման պակասը: Ըստ անցկացված ուսումնասիրությունների` աշակերտը դասերի ընթացքում անշարժ է անցկացնում մոտ 10 ժամ: Ցածր դասարաններում երեխայի շարժման պակասը հասնում է մոտ 35-40%-ի, իսկ ավելի բարձր դասարաններում` 75-85%-ի: Այս կարևոր խնդիրը լուծելու և վատառողջ աշակերտների թիվը 3-4 անգամ պակասեցնելու համար անհրաժեշտ է ընդամենը ֆիզկուլտուրայի դասերի թիվը ավելացնել: Այսուհետև երեխաները շաբաթական 3-5  դասաժամ ֆիզկուլտուրայի դաս կունենան: Նորարարությունը դպրոց մուտք կգործի արդեն հաջորդ ուսումնական տարում:

Ռուսերենից թարգմանեց Արտակ Կարապետյանը

Ղեկավար`Ժ. Հակոբյան

Աղբյուր`

http://www.kp.ru/daily/24266/462102/