• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արձագանք

Լինել, թե չլինել «պարապող». դա է խնդիրը

Ղազազյան Արամ, 8.3 դաս.

Ես լիովին համամիտ եմ Մանեի հետ, քանի որ նրա ասածը շատ է համապատասխան մեր իրականությանը, որովհետև հենց մեր երկրում` Հայաստանում, երիտասարդության մեծամասնությունը  կյանքը պատկերացնում է համակարգչային խաղերի, ուրախ ժամանցների, անիմաստ տոների տեսքով` չմտածելով հետագայի մասին: Չնայած, կարծում եմ, նրանք այնքան էլ մեղավոր չեն: Մեղավոր է մեր կրթական համակարգը, քանի որ ծրագրերը բարդ են և ոչ հասանելի շատերին:

Հատկապես 6-10-րդ դասարաներում ուսուցումը անհասկանալի լինելու պատճառով` շատ հաճախ հոգնածություն է առաջացնում շատերի մոտ: Ես կարծում եմ, որ մենք պետք է արտերկրների կրթական համակարգերից օրինակ վերցնենք. փոփոխություններ անենք ուսման ոլորտում, եթե պետք է` հեշտացնենք ծրագրերը, խաղերի տեսքով ներկայացնենք դասերը և այլն: Ինձ թվում է` միայն այսպես կարող է մեր երկիրը ուսման ոլորտում զարգացում ապրել:

Իմ կարծիքով, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը միակն է, որն ամեն ինչ անում է, որպեսզի  ուսուցումը հետաքրքիր և հասանելի դառնա: