Նկարագրություն:
Հայ բարեգործական ընդհանուր միության «Անդրանիկ» սկաուտական ճամբարը գտնվում է Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի անտառապատ, չքնաղ տարածքում: Ամեն տարի Բեյրութից, Սիրիայից, Վրաստանից, Երևանից, այլ երկրներից շուրջ երեք հարյուր 13-18 տարեկան հայ պատանիներ ու աղջիկներ մասնակցում են այս ճամբարին: Սկաուտների գիշերակացը բացառապես վրաններում է, իսկ տեղակայված տնակներում խոհանոցն է, հիգիենայի սենյակները: Հուլիսի 21-ին «Անդրանիկ» ճամբարի փակման արարողությունն էր, որին իր ծրագրով մասնակցեց կրթահամալիրի 12 հոգիանոց խումբը: