Դպրոց-պարտեզ, լրագրողների խումբ
Փաստորեն միայն փոքրիկները չէ, որ սպասում են Ձմեռ պապին: Մեծերն էլ ունեն շա՜տ ցանկություններ: Մենք` լրագրողներս, որոշեցինք այս անգամ էլ մեր ուսուցիչներից հարցնել, թե ինչ են ուզում նվեր ստանալ Ձմեռ պապիկից:
Մեր տնօրենը` ընկեր Տաթևը, Ձմեռ պապիկից շա՜տ փող է ուզում, որպեսզի կարողանա վճարել էլեկտրոնային գրատախտակների գումարի մի մասը:
Ընկեր Իվետան ուզում է աշխարհով մեկ շուրջերկրյա ճանապարհորդության տոմս:
Տիկին Սոֆյան ուզում է, որ շա՜տ ձյուն գա, մեկ էլ` շա՜տ փուչիկներ:
Ընկեր Հասմիկը Ձմեռ պապիկից նոթբուք է ուզել:
Ընկեր Նառան(Ավագյան) երազում է գնալ Իսպանիա և հույս ունի, որ Ձմեռ պապիկը կիրականացնի նրա երազանքը:
Ընկեր Յաննան ցանկանում է, որ մեր դպրոցի բալիկերը հարգեն մեծերին:
Տիկին Անուշն էլ ուզում է, որ իր որդիները բանակում անվտանգ ծառայեն և շուտ վերադառնան տուն:
Ընկեր Նառան(Դալուզյան) Ձմեռ պապից նոթբուք և ավտոմեքենա է ուզել:
Ընկեր Արուսը` ջերմ ժպիտներ և էլի նոթբուք:
Ընկեր Քրիստինեն էլ ոսկե ձկնիկ է ուզել, որպեսզի Ձմեռ պապիկին շատ չանհանգստացնի իր ցանկություններով. ամեն ինչը ոսկե ձկնիկից ուզի:
Ընկեր Լուսինեն ուզում է, որ հունվարին իր դասարանի երեխաները «Մաթեմատիկական կենգուրու» -ն հաղթեն:
Ահա այսպիսին էին Դպրոց-պարտեզի ուսուցիչների ցանկությունները: