• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օլիմպիադան սովորեցնում է

Եթե առաջին հայացքից դատելու լինեմ, կասեմ, որ օլիմպիադան մեզ համար պարտադիր է ու չկատարելու դեպքում կկանգնենք փաստերի առաջ: Բայց եթե մասնակցել չցանկացողներ կան, ապա հաստատ նրանից է, որ առաջադրանքներին ծանոթ չեն:

Երբ արդեն հայտս ուղարկել էի, որտեղ գրել էի իմ ընտրած առարկաների անունները, ծանոթացա մի շարք առարկաների առաջադրանքների: Հայտ ուղարկելը ինձ ամենևին չխանգարեց, որ նոր առարկա ավելանար իմ նշած առարկաներին:

Իմ ընտրած առարկաները ինձ համար հետաքրքիր են: Որպես անգլերենի խորացված ուսուցման դասարանում սովորող աշակերտուհի, ինձ անգլերենի առաջադրանքը շատ է դուր եկել: Այն ինձ հնարավորություն է տվել զարգացնելու գրավոր անգլերենի հմտությունը, ստուգելու իմ սովորած անգլերեն լեզուն, առաջադրանքի միջոցով արտահայտելու իմ կարծիքը տարբեր թեմաների շուրջ, բայց ամենակարևորը` ուրիշների համար օգտակար աշխատանք անելու: Իսպաներենի առաջադրանքը կատարելով` իմացել եմ հետաքրքիր պատմություններ Իսպանիայի և իսպաներենի մասին: Հայոց լեզվի առաջադրանքը հետաքրքիր էր նրանով, որ քերականական ընդհանուր գիտելիքների օգնությամբ կարողացա ինձ բոլորովին անծանոթ օտար լեզվով նախադասություններ ստանալ:

Մի խոսքով` հաճույքով եմ աշխատում, և աշխատանքիս արդյունքը ինձ գոհացնում է:

Բոլոր օլիմպիականներին մաղթում եմ հաջողություն:

Ղարիբյան Սիրանուշ 11-2 դասարան