• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռոդարիական օլիմպիկ

 

Եթե բոլոր մարդիկ շորերը թարս հագնեին…
Հիմնական դպրոց
1-ին դասարան
Արզումանյան Տիգրան

Կար-չկար մի քաղաք կար, որի անունը Թարսիկ էր: Թարսիկի ճանապարհները, տները, դպրոցները, նույնիսկ մարդիկ և նրանց արարքներն էին թարս. գլխի տեղը ոտքերն էին, ոտքերի տեղը`գլուխը: Նրանք իրենց շորերն էլ էին թարս հագնում: Դա նրանց համար սովորական էր, իսկ ինձ համար`տարօրինակ:
Մի օր, երբ հյուր գնացի Թարսկաստան, ծանոթացա այնտեղի բնակիչներից մեկի հետ և նա ասաց.
- Վորաբ սե լեկե Նարգիտ նաջ;
Այդ պահին ես շատ վիրավորվեցի` մտածելով, թե նա ծաղրում է ինձ և կարմիր բազուկ դարձա, բայց երբ հիշեցի, որ Թարսկաստանում եմ, հանգստացա և հասկացա, որ այդ մարդը թարս էր խոսում: