• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՓՂԻ ԱԿԱՆՋՆԵՐՈՎ ՄՈՒԿԸ

Նոր դպրոց, Միքայել Սարդարյան, Գեղեցիկ Սարգսյանի 1-ին դասարան

Լինում է չի լինում մի մկնիկ :Այս  մկնիկը սովորական մուկ չէր , նրա ականջները շատ մեծ էին. ոնց որ փիղ լիներ : Ընկերները    միշտ ծաղրում էին այդ մկնիկին և նրան փիղ անվանում: Ոչ ոք չէր խաղում նրա հետ: Մկնիկը շատ էր տխրում և իրեն մենակ զգում: Մի օր էլ  անկարգ մկները մկնիկին գցեցին   օճառաջրից  փուչիկի մեջ , և այդ փուչիկը սկսեց բարձրանալ երկինք: Փուչիկը այնքան բարձրացավ, որ նեքևում  կանգնած մկները այլևս չէին տեսնում նրան: Հետո փչեց քամին և մկնիկին տարավ իր քաղաքից շատ հեռու: Եվ ահա փուչիկը պայթեց,  մկնիկը սկսեց շատ արագ վերևից ցած իջնել: Նա վախից իր ականջները ձգեց, և ականջները բացվեցին օդապարիկի  պես, և ինքը թիթեռնիկի պես ցած  իջավ: Մկնիկը ընկավ մի անծանոթ տեղ, որտեղ կային շատ մկներ: Նրանք մոտեցան մկնիկին և ցանկացան  ծանոթանալ նրա հետ: Մկնիկը տեսավ, որ այդ քաղաքի բոլոր մկնիկները ունեն իր նման  մեծ ականջներ: Այլևս մկնիկը չէր տխրում, որ իր ականջները այդքան մեծ են, իրեն ոչ ոք չէր ծաղրում, նա արդեն ուներ շատ ընկերներ, և իրենց ամենասիրած խաղը դարձել էր օճառափուչիկով երկինք բարձրանալն ու    մեծ ականջներով օդապարիկի պես  ցած իջնելը: