• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անապկա էշը

Վերջերս համաշխարհային լրատվական ծառայությունները հայտնեցին մի տխուր լուր. մոսկովյան ֆերմերական սեփականությունում սատկել է Անապկա էշը: Վերջինս ընկել էր օդապարիկից` գովազդային նպատակներով կատարված նկարահանումների ժամանակ:
Հաղորդեցին, որ Անապկայի կյանքը ավարտվել է սրտի կաթվածից:

Ախոռավար Յուլիա Դոբրովոլսկայան պատմում էր լրագրողներին, որ էշը հավանաբար սատկել է  սթրեսի արդյունքում:
Ռուսական էշը հանրահայտ դարձավ այն բանից հետո, երբ մի բիզնեսմեն օգտագործեց խեղճ կենդանուն Կրասնոդարի Գոլուբիցկայա գյուղի իր լողափի ատրակցիոնների գովազդի համար: Գովազդը սարսռեցնող էր. էշը, օդապարիկով թռչելով ծովի վրայով, հիստերիկ ձայներ էր արձակում: Նավակից կառավարում էին նրան. մի քանի մետր ձգեցին ջրի վրայով, ապա կիսամեռ վիճակում հանեցին ափ:

Թարգմանեց Շահինյան Ասյան, 8-3 դաս.
Ղեկավար` Գայանե Փարվանյան