• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նորություններ Լիբանանից /երրորդ մաս/

 

Հիմնական դպրոց, 9-րդ դասարան
Մաթևոսյան Անի

Այսօր ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել Լիբանանի դրոշը: Ինչպես տեսնում եք այն բաղկացած է  կարմիր հորիզոնական գծերից, որոնք դրոշի վերևն ու ներքևն են և մայրի ծառից, որը գտնվում է դրոշի կենտրոնում: Մայրին Լիբանանի խորհրդանիշն է: Մայրիների անտառներ կարելի է հանդիպել Լիբանանում: Ծառն աճում է Լիբանանի բարձրադիր լեռներում և յուրահատուկ խորհուրդ  ունի այս երկրում: Մայրին գեղեցիկ, մշտադալար փշատերև ծառ է: Նրա բարձրությունը 25-50մ է, բնի տրամագիծըկարող է հասնել մինչև3մ: Բաց կանաչից մինչև արծաթամոխրագույն ասեղնատերևները   կազմում են լայն սաղարթ: Մայրու բնափայտը շատ ամուր է, ունի հաճելի նրբերագ և բույր: