• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարմիր գիրք

«Կարմիր գիրք» է կոչվում բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակների հաշվառման գիրքը, որը լույս է տեսել 1966 թվականի հուլիսին Շվեյցարիայում Բնության պահպանության միջազգային միության կողմից:  

Գիրքն ունի բացվող օրացույցի տեսք, որի ցանկացած էջը կարելի է լրացնել անհետացող և հազվագյուտ տեսակների մասին նոր տվյալներով: «Կարմիր գրքի» առաջին հատորում ընդգրկված է կաթնասունների 236, երկրորդում` թռչունների 287,  երրորդում` սողունների 119  և երկկենցաղների 36 տեսակ: Հրատարակվել է նաև առանձին հատոր` նվիրված հազվագյուտ բույսերին:

Գալստյան Մոնիկա, 10-1 դասարան