• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օրն առանց ընդհանուր պարապմունքի

Մարկոսյան Վիկա, 8.3 դաս.

Մի քանի օր առաջ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ասաց, որ մոտակա մի շաբաթը ընդհանուր պարապմունք չի լինելու: Չանդրադառնալով պատճառներին` մի փոքր պատմեմ , թե ինչպես է անցնում օրս, եթե այն չի սկսվում ընդհանուր պարապմունքով:

Առավոտյան գալիս եմ դպրոց ու հիշելով, որ ընդհանուր պարապմունք չի լինելու, մտածում եմ, թե ինչպես եմ սկսելու օրս առանց դրա: Արդեն սովորել եմ օրս սկսել ինձանից տարիքով մեծ ու փոքր ընկերներիս հետ: Երկրորդ օրն է` օրը սկսում ենք առանց ընդհանուր պարապմունքի ու ասեմ, որ բավականին ուշ ենք տրամադրվում դաս անելուն ու հեշտ չենք արթնանում: Ընդհանուր պարապմունքը մեզ օգնում է արթնանալ քնից ու տրամադրվել դաս անելուն: Դրա անունը` ընդհանուր պարապմունք, ինքնին հուշում է, որ դրա ընթացքում տեղեկանում ենք այնպիսի լուրերի մասին, ինչպսին են` ծննդյան տոներ, ուրախ մարմնամարզություն, բազմաթիվ երգեր հենց մեր կատարմամբ, մի քանի կարևոր հայտարարություններ: Հիմա էլ չեմ պատկերացնում` վաղը երբ գամ դպրոց, ինչպես եմ սկսելու իմ հերթական օրը, բայց մի շաբաթ է էլի, մի կերպ կդիմանամ ու նորից կսկսվեն ընդհանուր պարապմունքները: