• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրացերեն լեզվի կիսամյակային հաշվետվություն

Դասվանդող  Ռինա Շագինյան      

                                                                                                   <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում վրացերեն լեզվի ուսուցումը սկսվել է սեպտեմբեր ամսից: 1 կիսամյակում դասընթացն անցկացվել է 11-2,11-3,11-4 դասարաններում: Սովորել ենք վրացերեն այբուբենը, բանավոր խոսքը, քերականությունը: Դասընթացները անցկացվել են Թբիլիսիի Սայաթ-Նովա դպրոցի տնօրեն Գ. Մոմցելիձեի կողմից ուղարկված գրքերով , ինչպես նաև տարբեր հեղինակների գրքերով:

Հեկտեմբեր ամսին մեր կրթահամալիրում ընդունել ենք քաղաք Թբիլիսիից ժամանած մեր գործընկերներին, ուսուցիչներին և աշակերտներին: Նրանց հետ կազմակերպել և մասնակցել ենք մի շարք միջոցառումներին: Միասին այցելել ենք Հայաստանի տեսարժան վայրեր /Էջմիածին, Օշական և այլն/:

Վրացերեն լեզվի դասին ընդունել ենք Վրաստանի Կրթության նախարար պարոն Դմիտրի Շաշկինին:

Կատարել եմ կայքի թարգմանություններ, վրացերեն կայքի ստեղծում / պրեզենտացիա/, հանդիսանում եմ վրացերեն կայթի պատասխանատուն: Կատարել ենք վրացերենից հայերեն և հայերենից վրացերեն թարգմանություններ , տեղադրել կայքում: Կատարել եմ տարբեր նամակների, հրավերների, հայտարարությունների թարգմանություններ:
Մասնակցել եմ կրթահամալիրում անցկացվող միջոցառումներին / հոկտեմբերյան հավաք, հունվարյան ստուգատես/, մասնակցել եմ ՏՀՏ վերապատրաստմանը:

Ձմեռային ճամբարի շրջանակներում կազմակերպել միջոցառումներ, թարգմանել երգեր և ձայնագրել: Բեմադրել ենք վրացերեն առակ /<<Նկարիչն ու թագավորը>>/:http://www.youtube.com/watch?v=CD2GII1Ujnk