ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» հեղինակային կրթական ծրագիր
2012թ. սեպտեմբերի 27 - հոկտեմբերի 4
Քաղաք Երևան
7-րդ ամենամյա աշնանային ստեղծագործական բաց հավաք
Ներկայացվում են`
Նյութերը հրապարակվում են mskh.am-ում, «Դպիրում», «Լուսաստղում», «Պարտեզում»: Առցանց քննարկումները կազմակերպվում են սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը:
Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը (ղեկավարը, ուսուցիչը, մասնագետը), սովորողը, ծնողը, գործընկերը մինչև սեպտեմբերի 27-ը հավաքի ծրագրով ներկայացնող նախագիծը, ծրագրային-մեթոդական մշակումը, ուսումնական նյութը հրապարակում է և մինչև հոկտեմբերի 4-ը առցանց քննարկմանը մասնակցում է առաջարկությամբ, մեկնաբանությամբ, դիտողությամբ, վերլուծությամբ: Կրթահամալիրի դպրոցը հանրապետության կրթամշակութային կենտրոններում կազմակերպում է արտագնա կլոր սեղան: Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 26-ը:
Հավաքի աշխատակարգ
Մինչև սեպտեմբերի 27-ը` նյութերի հրապարակում:
Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը` առցանց քննարկումներ:
Սեպտեմբերի 27
9.00-13.00 բաց պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում
12.30-13.00 ընդմիջում
13.00-14.30 նախասիրությունների զարգացում սովորողի ընտրությամբ գործունեության միջոցով
15.15.-16.00 օրվա ամփոփում
Սեպտեմբերի 28
9.00-12.30 բաց պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում
12.30-13.00 ընդմիջում
14.00-15.00 նախասիրությունների զարգացման պատանեկան ակումբներ
15.15 -16.15 ընդհանուր մեդիապարապմունք
Սեպտեմբերի 29 «Դասարան անիվների վրա». աշնանային հավաքի արտագնա կլոր սեղաններ հանրապետության դպրոցներում, կրթամշակութային կենտրոններում, ակումբներում
Սեպտեմբերի 30
Հավաքի մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի հյուրատանը: Մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել նախօրոք:
Հավաքի կարգադրիչ-տնօրեն` Զարուհի Առաքելյան
Հասցե` ՀԱԶ Բ-1 թաղամաս, Րաֆֆի 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց
(374 10) 74 72 46, (374 77) 43 55 41