• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2012- 2013 ուստարի

Ուսումնական օրացույց 
  • Ամեն ուրբաթ` ժամը 15.15-16.00 - «Մեդիաուրբաթ» ընդհանուր պարապմունք 
  • Դասավանդողների ամենշաբաթյա մեթոդական պարապմունքներ ըստ հաստատված ժամանակացույցի 
  • «Սեբաստացիներ» երգչախմբի պարապմունքներ ըստ հաստատված ժամանակացույցի

Օգոստոսի 31 - ուսումնական տարվա սկիզբը

Սեպտեմբերի 4 - կրթական շքերթ
Սեպտեմբերի 18 - Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը. բնագիտական ստեղծագործական հավաք 
Սեպտեմբերի 19-25 - Կոմիտասյան օրեր
Սեպտեմբեր 21-23 - Անկախության տոն.  

Հայաստան-բարձունք 
Հայաստան-պարտեզ
Հայաստան-ընթերցարան 

Սեպտեմբերի 27-28, 29-30 - հեղինակային մանկավարժության ծրագրերի հասարակական ամենամյա մեդիափորձաքննություն.

նախասիրությունների զարգացման ակումբների բաց հավաք
հրապարակային ներկայացման նախագծեր (DigiTec Expo 2012) և «Դասարան անիվների վրա». հեղինակային մանկավարժության նախագծերի տարածում

Սեպտեմբեր-հոկտեմբեր - համայնքային, քաղաքային, հանրապետական մարզական մրցաշարեր

Հոկտեմբեր - նախադպրոցականների, կրտսեր դպրոցականների մարզատոներ
Հոկտեմբերի 5 - ուսուցչի օր
Հոկտեմբերի 5-7 - DigiTec Expo 2012
Հոկտեմբերի 15 - Գրիգոր Գուրզադյանի ծննդյան օրը
Հոկտեմբերի 22-28 - սովորողների աշնանային արձակուրդ, ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններ, ուխտագնացություններ, դպրոց բնության գրկում
Հոկտեմբերի 23-27 -  օլիմպիական աշնանային ճամբար Արցախում. 

նախասիրությունների զարգացման ակումբների բաց հավաք
մանկավարժական աշխատողների հավաք «Նախասիրությունների զարգացման ծրագրեր և կազմակերպում»

Հոկտեմբերի 24-նոյեմբերի 15 - պարտեզների նախապատրաստում ձմեռվան

Նոյեմբերի 15-18 - Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Դեկտեմբերի17-28 - ձմեռային ուսումնական ճամբարներ
Դեկտեմբերի 17- 28 - միջին մասնագիտական ուսուցման ձմեռային քննաշրջան

Դեկտեմբերի 29- 2012թ. հունվարի 13 - սովորողների ձմեռային արձակուրդ, ուխտագնացություններ,  դպրոց բնության գրկում

Դեկտեմբերի 24 - հունվարի 5  - ամանորյա ծեսեր

Հունվարի 6 - Սուրբ Ծնունդ
Հունվարի 8-11 - Մանկավարժական աշխատողների ձմեռային դպրոց

Հունվարի 28 - Հայոց Բանակի օրը
Հունվարի 28 - 31 - ուսումնական առաջին  կիսամյակի ամփոփում. սովորողների, մանկավարժական աշխատողների հաշվետվություններ, կրթական ծրագրերի իրականացման գնահատում 
Հունվարի 25-28 - Տերյանական օրեր

Փետրվարի  4-9 - Հանրակրթական Դիջիթեք 2013 (նյութերի հրապարակումը սոցցանցում` հունվարի 14-ից)
Փետրվարի 10 - Բարեկենդան
Փետրվարի 18 -22 - Թումանյանական շաբաթ
Փետրվարի 21 - մայրենի լեզվի միջազգային օր
Փետրվարի 14 – Տյառնընդառաջ

Մարտի 8-ապրիլի 7 - «Ձոն կնոջը». տեխնոլոգիական ուսուցման ստուգատես 
Մարտի 11-15 - Չարենցյան շաբաթ
Մարտի 18-19 - Տիգրան Հայրապետյանի օրեր
Մարտ 25-31 - սովորողների գարնանային արձակուրդ, մանկավարժական աշխատողների գարնանային դպրոց, ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ, ուխտագնացություններ, «Դասարան անիվների վրա», կրթական փոխանակումներ, օլիմպիական ճամբարներ,   դպրոց բնության գրկում

Մարտի 31 - Սուրբ Հարության տոն

Մարտի 25 - ապրիլ - պարտեզների գարնանային բարեկարգման նախագծեր, Ծաղկազարդ

Ապրիլի - հունիս - Մարզական գարուն (մրցաշարեր. ֆուտբոլ, բասկետբոլ., սեղանի թենիս...)

Ապրիլի 1-5 - Աղայանական շաբաթ
Ապրիլի 14 – վրացերենի պետական տոն կրթահամալիրում
Ապրիլի 26-28 – էկոտուր, հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի ստուգատես
Ապրիլի 23-30 - Ռոդարիական շաբաթ

Մայիսի 1-30 - «Մշակութային Շուշի» ամենամյա նախագիծ 

  • մայիսի 1-4` Շուշիում են միջին դպրոցի սովորողները. Շուշիի թ. 1 դպրոցի հետ համաձայնագրի կնքում
  • մայիսի 7-10` Շուշիում են արհեստագործական դպրոցի սովորողները
  • մայիսի 25-28` Շուշիում են Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները, «Սեբաստացիներ» երգչախումբը

Մայիսի 9 – Հաղթանակի և խաղաղության տոն 

Համբարձման տոն

Մայիսի 13-26 - 2012-2013 ուստարվա շրջանավարտների «Ցտեսություն» ուսումնական-տոնական նախագիծ

  • մայիսի 23` վերջին դաս 
  • մայիսի 24` միասնական տոնախմբություն

Մայիսի 16-18 - հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան հավաք

Առաջին դասարանցիների «Ես կարողանում եմ» (կամ «Ես մեդիագետ եմ») ստուգատես

Մայիսի 25-28 - Հանրապետության օրեր. ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ, ուխտագնացություն, կրթական փոխանակումներ-կրթական կամուրջներ

Մայիսի 28 - բարձունքների նվաճում

Մայիսի 27- հունիս 14- ամառային ուսումնական ճամբարներ

Չորրորդ դասարանցիների ««Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանավարտ» ուսումնական նախագիծ
Վեցերորդ դասարանցիների «Կրտսեր դպրոցի շրջանավարտ» ուսումնական նախագիծ
«Երգող դպրոց, երգող դասարան» ստուգատես
«Վահան Ասատրյան» մարզատոն
«Դասարան անիվների վրա», կրթական փոխանակումներ, հայրենագիտական ճամփորդություններ

Մայիսի 31 - Երեխաների պաշտպանության միջազգային օր, ամառային ճամբարի պաշտոնական բացումը, «Անտիվիրուս-հակաբացիլ 2013», ամառային ուսումնական նախագծերի մեկնարկ  

Ըստ ԿԳՆ հաստատած ժամանակացույցի - Միջնակարգ դպրոցի ավարտական, միասնական քննություններ, հիմնական դպրոցի (9-րդ դասարանի) ավարտական քննություններ

Հունիսի 14 - Բռնադատվածների օրը. ուոսւմնական տարվա ընթացքում իրականացված ուսումնական նախագծերի ստուգատես

Հունիսի 17-21 - Ամառային փառատոներ, ստուգատեսներ

Թարգմանչական ստուգատես
«Ռոք-ռեփ-փոփ» երաժշտական փառատոն
Ուսումնական ֆիլմերի փառատոն
Թատերական փառատոն

Հունիսի 17- 21 - ուսումնական 2-րդ կիսամյակի ամփոփում, սովորողներ, մանկավարժական աշխատողների հաշվետվություններ, կրթական ծրագրերի իրականացման գնահատում

Հունիսի 20-22 - հիմնական դպրոցի շրջանավարտների եռօրյա ակումբային ճամբար
Հունիսի 21-22 - Դիջիթեք Բիզնես-ֆորում 

Հունիսի 24-28 - մանկավարժական աշխատողների ամառային դպրոց

Հունիսի 24 - 28 - միջին մասնագիտական, արհեստագործական1-ամյա ուսուցման պետական որակավորման ստուգումներ
Հունիսի 1- օգոստոսի 31 - ամառային պարտեզների գործունեություն

Հուլիսի 1- օգոստոսի 20 - ամառային արձակուրդ, «Ուսումնական ամառ» նախագծի իրականացում

Գուրգեն Մահարի 
Ամառային ընթերցարան
Ամառային կինոսրահ
Ամառային կարաոկե
Ամառային նախագծեր-նախասիրությունների զարգացում
Ամառային ուսումնական ժամանց
Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ 
Ամառային ճամբարներ 
Ուխտագնացություն 
Կրթական փոխանակումներ-կրթական կամուրջներ 

Հուլիսի 5 - ՀՀ Սահմանադրության օրը
Հուլիսի 7 - Վարդավառ

Օգոստոսի 20-25 - սովորողների ամառային աշխատանքի ամփոփում

2013-ի հոբելյանները

2013թ. - Խաչատրյանական տարի

Գուրգեն Մահարու 110-ամյակ

Գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների 200-ամյակ

Իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի 200-ամյակ

2013-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է ջրային համագործակցության տարի