• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա 7-րդ բաց հավաք

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» հեղինակային կրթական ծրագիր

2012թ. սեպտեմբերի 27 - հոկտեմբերի 4

Քաղաք Երևան

7-րդ ամենամյա աշնանային ստեղծագործական բաց  հավաք

Ներկայացվում են`

  • 2012թ. հոկտեմբերի 5-7-ը DigiTec Expo-ում ներկայացվող կրթահամալիրային նյութերը
  • 2012թ.  հոկտեմբերի 3-4-ը կրթահամալիրում SMART Technologies-ի կողմից կազմակերպվող «Smart լավագույն դաս» տարածաշրջանային մրցույթի,  «Smart կրթական լուծումներ» սեմինարի նյութեր
  • Հայաստանում, Արցախում, Վրաստանում հեղինակային կրթական ծրագրի տարածման, տեղայնացման նախագծեր
  • Կրթահամալիրի 2012-2013 ուսումնական տարվա ուսումնական օրացույցը. ուսումնական նախագծեր
  • Սովորողների օժտվածության զարգացման ակումբներ, ընտրությամբ գործունեություն, լրացում կրթությանը, սովորողների հետազոտական աշխատանքի, առցանց ուսուցման նախագծեր
  • Էլեկտրոնային մատենավարություն. էլեկտրոնային օրացույց. ուսումնական բլոգ
  • «Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում» գիտափորձ. խոչընդոտներ և լուծումներ
  • Հինգ տարեկանների ուսուցում. խոչընդոտներ և լուծումներ

Նյութերը հրապարակվում են  mskh.am-ում, «Դպիրում», «Լուսաստղում», «Պարտեզում»: Առցանց քննարկումները կազմակերպվում են սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը: 

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը (ղեկավարը, ուսուցիչը, մասնագետը), սովորողը, ծնողը, գործընկերը մինչև սեպտեմբերի 27-ը հավաքի ծրագրով ներկայացնող նախագիծը, ծրագրային-մեթոդական մշակումը, ուսումնական նյութը հրապարակում է և մինչև հոկտեմբերի 4-ը առցանց քննարկմանը մասնակցում է  առաջարկությամբ, մեկնաբանությամբ, դիտողությամբ, վերլուծությամբ: Կրթահամալիրի դպրոցը հանրապետության կրթամշակութային կենտրոններում կազմակերպում է արտագնա կլոր սեղան: Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 26-ը:

Հավաքի աշխատակարգ

Մինչև սեպտեմբերի 27-ը`   նյութերի հրապարակում: 

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը` առցանց քննարկումներ:

Սեպտեմբերի 27

9.00-13.00        բաց պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում

12.30-13.00      ընդմիջում

13.00-14.30     նախասիրությունների զարգացում սովորողի ընտրությամբ գործունեության միջոցով

15.15.-16.00    օրվա ամփոփում

Սեպտեմբերի 28

9.00-12.30        բաց պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում

12.30-13.00      ընդմիջում

14.00-15.00      նախասիրությունների զարգացման պատանեկան ակումբներ

15.15 -16.15     ընդհանուր մեդիապարապմունք

Սեպտեմբերի 29      «Դասարան անիվների վրա». աշնանային հավաքի արտագնա կլոր սեղաններ հանրապետության դպրոցներում, կրթամշակութային կենտրոններում, ակումբներում

Սեպտեմբերի 30

  • Կոմիտասյան օրերի ամփոփում Հառիճի ընծայարանում
  • Երգչախմբային համերգ
  • Հայրենագիտական արշավ

Հավաքի մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի հյուրատանը: Մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել նախօրոք:

Հավաքի կարգադրիչ-տնօրեն` Զարուհի Առաքելյան

Հասցե` ՀԱԶ Բ-1 թաղամաս, Րաֆֆի 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց

(374 10) 74 72 46, (374 77) 43 55 41

[email protected]