• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ջորջ Վաշինգթոն

Անգլերենից թարգմանեց Աստղիկ Գևորգյանը, 8.3 դաս.

Ջորջ Վաշինգթոնը` ԱՄՆ-ի առաջին նախագահը, իմաստուն մարդ էր: Մի անգամ, Վաշինգթոնի հարևանը գողացավ նրա ձիերից մեկին: Վաշինգթոնը ոստիկանի հետ միասին գնաց հարևանի ֆերմա: Բայց հարևանը մերժեց ձին տալ` հայտարարելով, որ ձին իրենն է:
Ծածկելով ձիու աչքը, Վաշինգթոնն ասաց հարևանին.
-Եթե ձին իսկապես ձերն է, դուք պետք է ասեք, թե ձիու ո՞ր աչքն է կույր:
Հարևանն ասաց.
-Ա ՛ջ աչքը:
Վաշինգթոնը վերցրեց ձեռքը ձիու աջ աչքից և ոստիկանին ասաց, որ ձիու աջ աչքը կույր չէ:
-Օ,~ես պետք է, որ սխալված լինեմ, նա կույր է ձախ աչքից:
Բայց Վաշինգթոնը ոստիկանին ցույց տվեց, որ ձին կույր չէ նաև ձա՛խ աչքից:
-Կարծում եմ`ես սխալվել եմ,-ասաց հարևանը:
-Այո,- ասաց ոստիկանը,- դու նաև ապացուցեցիր, որ ձին քեզ չի պատկանում: Դու պետք է ձին վերադարձնես պարոն Վաշինգթոնին: