• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք «Ուսումնական ամառ» նախագծի ներկայացում-սեմինարներին

Կրթահամալիրում կազմակերպվող «Ուսումնական ամառ» նախագիծը տարիներ շարունակ մշակվել է  ՀՀ ԿԳՆ պատվերով կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերով  (տես տեղեկանքը):

Նախագիծը հրապարակային դարձնելու, մեր փորձը փոխանցելու,  տեղայնացնելու համար, ինչպես նախատեսված է «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2012թ. բովանդակությամբ,  հունիսի 14-15-ին անցկացնում ենք  «Ուսումնական ամառ» նախագծի ներկայացում- սեմինարներ

Կներկայացվեն կրթահամալիրի փորձը, նախագծի ամառային ընթացքը, նախագծի զարգացումը: Հրավիրում ենք կրթության համակարգի կառավարման աշխատողների, մասնագետների, հանրապետության հիմնական դպրոցների տնօրեններին, փոխտնօրեններին, կազմակերպիչներին, նախակրթական հաստատությունների ղեկավարներին,  լրագրողների:

Մարզերից եկող մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի հյուրատանը: 

«Ուսումնական ամառ» նախագծի առօյային, սեմինարների ընթացքին կարող եք հետևել mskh.am-ում: