• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2012թ. աշխատանքների բովանդակությունը

  1. Հանրակրթության պետական նոր չափորոշչի պահանջներին համապատասխան  կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրի չափորոշչի, ըստ չափորոշչի` ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման համակարգի մշակում և ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով ներկայացում հաստատման
    - «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրի չափորոշչի մշակում
    - 2012-2013 ուստարվա ուսումնական պլանների մշակում
    - Ուսումնական պլաններում ընդգրկված դասընթացների ծրագրերի մշակում
    - Ըստ կրթական ծրագրերի և ուսումնական բնագավառների` սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման համակարգի մշակում
  2. Կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, խմբի, սովորողի ուսումնական գործունեության, ուսումնական պարապմունքի արդյունավետության գնահատման էլեկտրոնային համակարգի ամբողջացում, էլեկտրոնային մատենավարության ամբողջական ներդրում
    - Էլեկտրոնային մատենավարության ամբողջացում
    - Ստեղծված համակարգի կիրառում մասնակիցների կողմից` սովորող, ծնող, ուսուցիչ, մասնագետ, ղեկավար, հանրակրթության տեսուչ, ԿԳ նախարարության մասնագետ 
  3. Մեդիահանրակրթության սովորողների, դասավանդողների առողջության պահպանման ծրագրի մշակում և ներդրում
    - Կրթահամալիրի կազմում առողջագիտության ուսումնական կենտրոնի ձևավորում
    - Ծրագրի մշակում
    - Համապատասխան առողջապահական կազմակերպության հետ համագործակցության պայմանագրի կնքում
    - Ծրագրի փորձարկում
  4. Անհատի կրթության իրավունքի ապահովման նպատակով առցանց ուսուցման ծրագրի մշակում  և կազմակերպում
    - Առցանց կրթության համակարգում սովորողի ընդգրկման կարգի մշակում
    - Տեխնիկական և ծրագրային ապահովում
    - Սովորողի ուսումնական պլանում ընդգրկված դասընթացների համար ուսումնական նյութերի և առաջադրանքների մշակում և փորձարկում
    - Խորհրդատվական (թյութորային) համակարգի ստեղծում
  5. Համացանցում դասավանդողների և սովորողների անհատական էջերի (բլոգների) գործարկում` որպես ուսումնական տարածք. սովորողների հեռավար ուսուցում: Ուսումնական նոր կայքի, ենթակայքերի, էլեկտրոնային պարբերականների (Լուսաստղ, ART-mskh) ստեղծում
    - Բոլոր դասավանդողների անհատական էջերի գործարկում
    - Սովորողների ուսումնական աշխատանքային անհատական էջերի գործածում
    - Ժամանակավորապես դպրոց չհաճախող (բացակայող) սովորողների ուսուցման առցանց կազմակերպում
    - Ավագ դպրոցների խորացված ուսուցման սովորողների և ղեկավարների ուժերով կրթահամալիրի կայքի (սոցիալական ցանցի) արդիականացում
    - Նոր ենթակայքերի ստեղծում
  6. Կրթահամալիրում իրականացվող հանրակրթական, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերը, որպես տեխնոլոգիական կրթության (կարողությունների ձևավորում և զարգացում) տարբեր մակարդակներ. ուսումնական կարգերի, ծրագրերի լրամշակում ՀՀ օրենքով կրթության պետական սկզբունքների ապահովման նպատակով և ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով ներկայացում հաստատման
    - Ըստ կրթական աստիճանների տեխնոլոգիական կրթության շարունակականությունն ապահովող դասընթացների ծրագրերի լրամշակում
    - Տեխնոլոգիական կրթության կարգերի լրամշակում
    - Ուսումնա-արտադրական արհեստանոցների ցանցի ընդարձակում և դրանց գործունեության կարգի լրամշակում
    - 10-12-րդ դասաններում արհեստների ուսուցման կազմակերպումը որպես արտադրությամբ ուսուցում
    - Տեխնոլոգիական հանրակրթություն - նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն - միջին մասնագիտական կրթություն անցումների մեխանիզմերի լրամշակում
  7. «Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում» գիտափորձի մշակում և ներդրում, այդ թվում` անհատական ուսուցման կազմակերպում, կրեդիտային համակարգի մշակում, մասնագիտական փորձառության կազմակերպում, հետազոտական նախագծերի և ինքնակրթության ծրագրերի մշակում, ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով ներկայացում հաստատման
    - Ավագ դպրոցում կրթության կազմակերպման կրթահամալիրի 2006-2011թթ փորձի ամբողջացում
    - «Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում» գիտափորձի ձևակերպում և ներկայացում
    - Անհատական ուսուցման կազմակերպման կարգի մշակում և փորձարկում
    - Ավագ դպրոցի սովորողի գնահատման կրեդիտային համակարգի մշակում և փորձարկում
    - Ավագ դպրոցի սովորողի մասնագիտական փորձառության կազմակերպման կարգի լրամշակում
    - Ավագ դպրոցի սովորողի անհատական ուսումնական պլանում  հետազոտական նախագծերի և ինքնակրթության ծրագրերի ներառում
    - Հետազոտական  նախագծերի ղեկավարման կարգի լրամշակում
  8. Կրտսեր դպրոց-պարտեզում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի բովանդակության բազմաձևության  (լեզվագործունեություն, այդ թվում` օտար լեզուներ, թվաբանական,  բնագիտական-բնապահպանական, տեխնոլոգիական, այդ թվում` մեդիա, երաժշտական, այդ թվում` պար և նվագարաններ, մարզական, այդ թվում` մարմնամարզություն և լող, թատերական) ապահովում` ծրագիրը կրող ուսուցչի (դաստիարակի և դասվարի) կարողությունների զարգացման և նրա աշխատանքի կազմակերպման միջոցով: Կրթահամալիրում իրականացվող «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձի արդյունքների ամփոփում, վերլուծում և դրանց ներկայացում ՀՀ ԿԳՆ (2012թ. հունիս)
    - «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսուցչին ներկայացվող պահանջների ձևակերպում
    - Այդ պահանջներին համապատասխան` դասավանդողների մասնագիտական զարգացման ծրագրի մշակում
    - «Ծնողը, ընտանիքը որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի պատվիրատու և գործընկեր» նախագծի մշակում և իրականացում
    - Պահանջներին համապատասխան` դասավանդողների որակավորման դասընթացների կազմակերպում
    - Կրթահամալիրի սոցիոլոգի ծառայության կողմից «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձի մասնակցած սովորողների ծնողների շրջանում ուսումնասիրության կազմակերպում
    - «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձի սովորողների և զուգահեռ դասարանների սովորողների ուսումնական կարողությունների և հմտությունների համեմատական ուսումնասիրություն
  9. Գործընկեր կազմակերպությունների (ՁԻՀ, ԻՏՁՄ, Յունիքոմփ, Ֆիրմա Ալֆա, Մայքրոսոֆթ-ԱՐԷՅ, Նորք, ԿՏԱԿ, Սինոփսիս) աջակցությամբ «Նոթբուքն ինձ դասընկեր», «Էլեկտրոնային գրատախտակը, պրոյեկտորը, էլեկտրոնային գրիչները հանրակրթական դասարանում», «Ռոբոտիքս», «Էլեկտրոնային կրթահամալիր-կրթական միջավայր» ծրագրերի զարգացում
    - Սեփական նեթբուք-նոթբուքով դասարան մտնող ուսուցիչ
    - Սեփական նեթբուք-նոթբուքով դպրոց եկող սովորող
    - Անլար ինտերնետ կրթահամալիրի ամբողջ տարածքում
    - Կրթահամալիրի նոր սերվերի գործարկում
    - Յուրաքանչյուր դասասենյակում տեսա-լսողական համակարգի (պրոյեկտորի, թվային ձայնագրիչի, ուժեղարարի և ֆոտոխցիկի) առկայություն
    - Սովորողների և ուսուցիչների մոտ տեսա-լսողական համակարգի շահագործման հմտությունների զարգացում
    - Ուսումնական նոր ռոբոտի ձեռքբերում, հանրապետական և միջազգային մրցույթների մասնակցություն
    - Աստղացուցարանի (պլանետարումի) ձեռքբերում
  10. Գործընկեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ էկոլոգիական կրթության ծրագրերի զարգացում, նախագծերի մշակում և իրականացում
    - Ամենամյա բաց էկոտուրի կազմակերպում
    - Ավագ դպրոցի համար էկոլոգիայի հանրակրթական դասընթացի մշակում և ներկայացում
    - Քաղաքացիական ակտիվության և հայրենաշինության խթանում էկոլոգիական նախագծերի իրագործման միջոցով
    - «Հայաստանի արգելոցները» նախագծի մշակում և իրականացում
    - Սևանի ազգային պարկի հետ գործընկերության հաստատում 
  11. Սովորողների և ուսուցիչների ընտրությամբ` վրացերենի, պարսկերենի, թուրքերենի ուսուցման միջոցով միջմշակութային հաղորդակցության զարգացում: Հետազոտական աշխատանքներում ուսուցիչների օտար լեզուներ, այդ թվում` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն, կիրառելու հմտությունների զարգացում
    - Երրորդ օտար լեզու վրացերեն, թուրքերեն ընտրած սովորողների քանակի ավելացում
    - Երրորդ օտար լեզու պարսկերենի ծրագրի մշակում, սովորողների խմբի կազմավորում
    - Ուսուցիչներ համար` իրենց ընտրությամբ օտար լեզուների խմբերի ձևավորում և ուսուցման առցանց կազմակերպում
    - Սովորողների և ուսուցիչների ուժերով մշակութային, մանկավարժական հոդվածների, ուսումնական նյութերի թարգմանություն և հրատարակում «Դպիր», «Լուսաստղ» ամսագրերում
    - Հայաստանի և Վրաստանի կրթության նախարարների հավանությանն արժանացած կրթահամալիրի և վրաց գործընկերների հետ կրթական փոխանակումների ծրագրով 2012թ. աշխատանքների մշակում և իրականացում  
    - Իրանում և Թուրքիայում գործընկեր ուսումնական հաստատության որոշում: Նրանց հետ համագործակցության հուշագրի կնքում և կրթական առաջին փոխանակման կազմակերպում:
  12. Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ, արշավախմբային գործունեություն
    - Ըստ կրթական աստիճանների և ուսումնական բնագավառների (ուսպլանով որոշված դասընթացների) թանգարաններ, ցուցահանդեսներ, կրթամշակությին, գիտահետազոտական կենտրոններ, ձեռնարկություններ ուսումնական ճամփորդությունների ցանկի և կարգի վերամշակում
    - Մեկօրյա և բազմօրյա խմբային պարտադիր ուսումնահայրենագիտական ճամփորդությունների ցանկի և կարգի վերամշակում
    - Ավագ դպրոցի տղաների համար ռազմահայրենասիրական ճամբարի կազմակերպում Արցախի - «Ասպետ» (Արցախի Կրթության և Գիտության նախարարության հետ համատեղ)
    - «Հայաստանի գագաթների պատանեկան նվաճում» ուսումնական նախագծի մշակում և իրականացում
  13. Պարբերական մեդիաօլիմպիադաների և օլիմպիական ճամբարների, «Ուսումնական մեդիաթատրոն»  ստուգատեսի, ամենամյա հանրակրթական DigiTec-ի, մեդիափառատոնի կազմակերպում
    - «Գարուն», «Ամառ», «Աշուն», «Ձմեռ» բաց մեդիաօլիմպիադաների կազմակերպում, օլիմպիադաներին մասնակիցների քանակի աշխարհագրության ընդարձակում
    - Օլիմպիադաների հաղթողների համար օլիմպիական ճամբարների կազմակերպում  Արցախում, Վրաստանում` այդ թվում Ջավախքում և Հայաստանի մարզերում
    - «Համազգային համերաշխություն, համագործակցություն մեդիակրթության միջոցով» նախագծի մշակում
    - «Ուսումնական մեդիաթատրոն» հունիսյան բաց ստուգատեսի կազմակերպում
    - Ամենամյա հունիսյան պատանեկան ռոք-մեդիափառատոնի կազմակերպում, մասնակիցների աշխարհագրության ընդարձակում 
    - Ամենամյա 4-րդ «Հանրակրթական Դիջիթեք» հունվարյան բաց ստուգատեսի կազմակերպում
  14. Սովորողների օժտվածության զարգացման ակումբների գործունեության կազմակերպումը որպես հեղինակային կրթական ծրագրով լրացուցիչ կրթություն («Տիեզերք», «Ռոբոտիքս», ծրագրավորողների, գիտակների, մշակութային, հայրենագետների, «Խաղարկային դատարան»), աստղացուցարանի նախագծի և գործունեության մշակում
    - «Տիեզերք» ակումբի գործունեության ընդարձակում` որպես քաղաքային ակումբ
    - Աստղագիտության մեդիաօլիմպիադայի և օլիմպիական ճամբարի կազմակերպում
    - «Ռոբոտիքս» ակումբի գործունեության ընդարձակում` որպես քաղաքային ակումբ
    - Ուսումնական խաղերի ծրագրավորման ակումբի գործունեություն` որպես քաղաքային ակումբ-
    - Խաղարկային դատարանի գործունեության կարգի լրամշակում,  գործընկեր դպրոցների ներգրավմամբ դատարանի ընդդատության ընդարձակում
    - Գիտակների ակումբի գործունեության կարգի լրամշակում, ակումբի աշխարհագրության և տարիքային խմբերի ընդարձակում
    - Գիտակների առցանց մրցույթների կազմակերպում
    - Art mskh մշակութային ակումբի ստեղծում, գործունեության կարգի մշակում
    - Հայրենագիտական ակումբների գործունեության արդյունքում ճամփորդական ուղեցույցների կազմում
    - Աստղացուցարանի նախագծի մշակում, աստղացուցարանի ստեղծում և գործունեության կարգի մշակում
    - Սովորողների հետազոտական-ստեղծագործական աշխատանքների ներկայացման նպատակով ընթերցումների, ցուցահանդեսների կազմակերպում
  15. Սովորողների և դասավանդողների ներհայաստանյան և միջազգային փոխանակման ծրագրերի, պարբերական առցանց քննարկումների, հետազոտող ուսուցիչների ամենամյա մայիսյան, հոկտեմբերյան ստեղծագործական, բաց հավաքների կազմակերպում: Մեդիատեխնոլոգիական հանրակրթության գործընկեր դպրոցների ցանցի, այդ  դպրոցների համար ուսումնական փաթեթի ստեղծում, ղեկավարների և դասավանդողների վերապատրաստում
    - Ներհայաստանյան և միջազգային փոխանակումների աշխարհագրության ընդլայնում
    - Գործընկեր դպրոցների հետ առցանց քննարկումների, տեսա-կոնֆերանսների կազմակերպում
    - Հետազոտող ուսուցիչների  մայիսյան ամենամյա 7-րդ բաց հավաքի կազմակերպում, հավաքի մասնակիցների աշխարհագրության ընդլայնում, «Դպիրի» հատուկ քառալեզու համարի հրապարակում
    - Հեղինակային մանկավարժական ծրագրերի հոկտեմբերյան ամենամյա 7-րդ բաց փորձաքննության կազմակերպում, «Դպիրի» հատուկ քառալեզու համարի հրապարակում
    - Գործընկեր դպրոցների ցանցի ընդլայնում
    - Գործընկեր դպրոցների ղեկավարների և դասավանդողների համար ուսումնական փաթեթի լրամշակում, լրամշակված փաթեթով  վերապատրաստումների իրականացում, կրթահամալիրի փորձի տեղայնացում
  16. Աջակցություն կրթահամալիրի` որպես մեդիահանրակրթության և տեխնոլոգիական կրթության այլընտրանքային (հեղինակային) արդյունավետ համակարգի պահպանությանը (մանկավարժության կենտրոն և մանկավարժական էլեկտրոնային «Դպիր» պարբերական, ուսումնական կայք (այդ թվում` ինտերնետային TV,  ինտերնետ ռադիո, թարգմանչական լրատվական գործակալություն, Վիքիպեդիայի խմբագրություն), մեդիագրադարան, մեդիահրատարակչատուն, մեդիատպագրություն
    - կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի պահպանության ծախսեր
    - հեղինակային ծրագրերի կենտրոնի պահպանության ծախսեր
    - mskh.am-ի, այդ թվում` ենթակայքերի, ինտերնետային TV-ի,  ինտերնետ ռադիոյի, թարգմանչական լրատվական գործակալության, Վիքիպեդիայի խմբագրության, պահպանության ծախսեր
    - «Դպիր», Լուսաստղ», «Պարտեզ» պարբերականների պահպանության ծախսեր
    - մեդիագրադարանի պահպանության ծախսեր
    - մեդիահրատարակչության և մեդիատպագրության ծախսեր
    - կրթահամալիրի ուսումնական կենտրոնների ծախսեր
  17. Աջակցություն կրթահամալիրում իրականացվող նախադպրոցական այլընտրանքային կրթության ծրագրին. 2-3, 3-4, 4-5 տարեկան երեխաների նախակրթարանային խմբերի պահպանում, 2007թ. ծնված երեխաների` կրթահամալիրի կրտսեր դպրոցին նախապատրաստական ուսուցման կազմակերպում, հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստում, ծրագրային նյութերի և վերապատրաստման մոդուլների հրատարակում, ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով ներկայացում, «Պարտեզ» էլեկտրոնային կայքի պահպանում
    - 2-3, 3-4, 4-5 տարեկան երեխաների նախակրթարանային ինը խմբի գործունեություն
    - կրթահամալիրի կրտսեր դպրոցին նախապատրաստական ուսուցման չորս խմբի գործունեություն
    - ծրագրային նյութերի և վերապատրաստման մոդուլների հրապարակում
    - հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստումների կազմակերպում
    - գործընկեր մանկապարտեզների-նախակրթարանների ցանցի ստեղծում