• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուռա՜ , գալիս եմ

Մկրտումյան Մերի, 8.5 դաս.

Հունվարի 14 – ին գալիս եմ Երևան: Կուզեի Երևան հասնելուն պես գալ կրթահամալիր` իմ երկրորդ տուն, այդպես եմ ասում, որովհետև օրվա մեծ մասը այնտեղ եմ անցկացնում: Ես դպրոց կգամ ավելի ուշ, մի կերպ կդիմանամ: Ասեմ, որ ամենաշատը կարոտել եմ իմ բոլոր ուսուցիչներին ու ամենամոտ ընկերուհիներին` Մարիամին, Վիկային, Աստղիկին: Շատ եմ հիշում,  թե ոնց էի  Մարիամին օգնում բարձրանալ աստիճանները: Մեր դասասենյակն էլ եմ կարոտել: Հա, հանկարծ չմոռանամ`  շատ-շատ կարոտել եմ տիարին: